Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ՈՉ ԹԵ ԳՐՈՂՆԵՐ, ԱՅԼ «ՄՐՈՂՆԵՐ»

20-րդ դարի պոեզիայի մեծությունների կողքին այսօրվա որոշ ժամանակակից գրողներին գրող համարելը, պարզապես, հանցագործություն կլինի: Նրանց ընդամենը կարելի է կոչել ոչ թե գրողներ, այլ` «մրողներ», բառիս բուն իմաստով: Ովքեր ոչ միայն թուղթ են մրում, այլ նաեւ մարդկանց ուղեղներ` իրենց հիմար գրվածքներով:
«Սարեր կանաչ խաղաղ
սարեր կանաչ խաղաղ
մեկի վրա մի քիչ ձյուն
սեմինար
աղվերան
լրագրողներ
շուն
ուզում եմ բանաստեղծություն գրեմ
բայց աչքերս փակվում են
սարեր կանաչ խաղաղ
լրագրողները չկան
մենակ շուն

 

 

վազում ա արդեն հասել ա
վերջին ոլորանին
ու չի լինի շուտով
կմնան սարերը կանաչ խաղաղ
մեկի վրա դեռ մի քիչ ձյուն...»:
Ոչ, սա տպագրական վրիպակ չէ, ոչ էլ թյուրիմացություն, ուղղակի, ներողություն խնդրելով մեր ընթերցողներից, նշենք, որ այս տողերի հեղինակը ժամանակակից բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն է, ով իր պոեզիան չհասկացողներին հիմար է անավանում: Եթե լսենք, այս գրողին, պարզվում է` Հայաստանի 99%-ը հիմար է, որ չհասկանալով` իր պոեզիան որակում է հիմար: Համենայնդեպս, սա բանաստեղծուհու տեսակետն է:
Օրինակ, բլոգեր Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում ցիտելով Մ. Պետրոսյանի «Եթե իմ բանաստեղծությունը չեք հասկանում, ուրեմն հիմար եք» միտքը` մեկնաբանել է.
«Հ.Գ. Մարդ կա պոետ է
Մարդ կա ճիճու
Մարդ կա ապրում է չգիտես ինչու: /ց/ Խաթաբալադա»:
Ինչեւէ, գուցե արեւմտամետ կերակրամանից սնվող բանաստեղծուհուն հենց արեւմտամետները հասկանան, ո՞վ գիտի:
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ