Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ

Սիրիայի` գործնականում բոլոր ճակատներում այս օրերին շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները: Սակայն թիվ 1 ուղղությունը, անշուշտ, մնում է Լաթակիայի հյուսիսային սահմանը՝ Թուրքիային հարակից տարածքները:ՍԻՐԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Նախ նկատենք, որ Լաթակիայի հյուսիսային գոտին կարեւորվում է մի քանի տեսանկյունից: Նախ՝ սա լեռնային, անտառապատ տեղանք է, որտեղ ահաբեկչական խմբավորումներն անհամեմատ ավելի պաշտպանված են ռուսական ավիացիայից ¥հենց այստեղ էր, որ ոչնչացվեց ռուսական ՍՈՒ-24 ինքնաթիռը¤ եւ սիրիական բանակի զրահատեխնիկական եւ հրետանային առավելությունից: Ասադի բանակն էլ, բնականաբար, այս ուղղությամբ համեմատաբար մեծ ուժեր է կենտրոնացրել, եւ ազատվելու դեպքում, այդ ուժերը կարող են տեղափոխվել այլ հատվածներ: Երկրորդը. լեռնային այդ գոտին չեզոքացնելով՝ ռուսական ավիացիան եւ սիրիական բանակն արդեն հիմնականում գործելու են անապատային, հարթավայրային վայրերում եւ արդեն անհամեմատ ավելի էֆեկտիվ: Եվ, ամենաէականը, Լաթակիայի հյուսիսն այն հիմնական ուղղություններից է, որտեղով Թուրքիայից գրոհայիններն անարգել մտնում են Սիրիա: Այդ թվում՝ այս ուղղությամբ է գալիս նաեւ թուրքական մատակարարումներն ահաբեկիչներին, եւ նման կոմունիկացիոն ուղին փակելով՝ ողջ Սիրիայով մեկ պատերազմական իրավիճակը կտրուկ կփոխվի:

 

 

Թուրքական այդ գործոնին մինչ վերադառնալը` նկատենք նաեւ, որ այս օրերին սիրիական բանակը կարողացել է իր վերահսկողության տակ առնել Հյուսիսային Լաթակիայի առանցքային քաղաքներից Սալման եւ Ռաբիան: Իր ռազմավարական նշանակությամբ` այս երկուսին զիջող վերջին համեմատաբար կոշոր կենտրոնի՝ Կինսաբայի ուղղությամբ հարձակումն արդեն իսկ ընթանում է:Իսկ դրանից հետո կմնան միայն մի քանի աննշան գյուղակներ՝ Լաթակիայի հյուսիսն ամբողջությամբ ազատագրելու համար:
Մինչդեռ այս իրավիճակը լրջագույն խնդիր է Թուրքիայի համար: Նախ՝ Լաթակիայի հյուսիսն ազատագրելով՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ սիրիական բանակը հարձակումը կկարողանա շարունակել թուրքական սահմաններին զուգահեռ, բայց արդեն իր համար շատ ավելի հարմար ռելյեֆային պայմաններում: Իսկ դա սիրիական զորքերին կհասցնի Հալեպից հարավ գտնվող սիրիական քրդաբնակ գոտի: Դրանից այն կողմ՝ Հալեպից հյուսիս թուրքական սահմանի մի հատված նորից «Իսլամական պետության» վերահսկողության տակ է, որից հետո կրկին քրդերն են: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան արդեն կկարողանա սիրիական իրավիճակի վրա ազդել միայն այդ՝ Հալեպից հյուսիս ընկած հատվածով, եւ դա էլ կորցնելու դեպքում՝ առհասարակ դուրս կմղվի Սիրիայից: Եվ հենց դա է, որ Անկարայի համար մահացու վտանգ է պարունակում: Նման իրավիճակում Անկարան որեւէ շանս չի ունենա` կանխել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումը: Մինչդեռ հենց սիրիական քրդերն են, որ ամենաակտիվ ռազմաքաղաքական կապերն ունեն թուրքական իրենց հայրենակիցների հետ՝ ի տարբերություն իրաքյան քրդերի, որոնց որոշ ղեկավարներ Էրդողանի հետ բուռն սիրավեպի մեջ են:
Մի խոսքով՝ սիրիական պատերազմի ներկայիս ընթացքն ակնհայտորեն տանում է նախ՝ Թուրքիային թշնամի համարող Սիրիայի ամբողջականության վերականգմանը՝ հզորացված ռուսական զինուժով: Եվ այդ համատեքստում՝ սիրիական քուրդիստանի ստեղծմանը, որը միանգամից բազմապատկելու է Թուրքիայի ներքին լարվածությունը: Եվ հաշվի առնելով ռուս-թուրքական հայտնի թշնամանքը` Անկարայում այն համոզմունքն է, որ դա հենց ռուսների ռազմավարությունն է, որ Մոսկվան Մերձավոր Արեւելքում սեփական ռազմավարական խնդիրները լուծելով, այս կերպ միաժամանակ մահացու հարված է հասցնում Թուրքիային:
ԷՐԴՈՂԱՆՆ ԱՅԼԵՎՍ
ՃԱՆԱՊԱՐՀ ՉՈՒՆԻ
Այսպիսով՝ վերջին օրերին Թուրքիայից լսվող հայտարարությունները, թե պատրաստվում է «հակաահաբեկչական» եւ սիրիացի փախստականների համար` անվտանգության գոտի ստեղծելու համար ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում, պետք է հենց այս իրավիճակի համատեքստում ընկալել այն առումով, որ Անկարան փորձելու է ամեն քայլի գնալ` Հալեպից հյուսիս սահմանային գոտին վերահսկողության տակ պահելու համար: Բացի հայտարարություններից, թուրքական բանակի կողմից այդ հատվածում մի շարք սահմանային հատումներ եւս այս օրերին նկատվում են: Եթե սրան ենք ավելացնում նաեւ այն տեղեկությունները, որ նույն սահմանամերձ գոտում՝ սեփական տարածքում Թուրքիան կամաց-կամաց ուժեր է կենտրոնացնում, արդեն` գրեթե նույնիսկ առանց թաքցնելու ռազմական մատակարարումներ է իրականացնում Հալեպի հատվածում կենտրոնացած ահաբեկչական խմբավորումներին ¥այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ¤, տպավորություն է առաջանում, որ մինչեւ իսկ լայնամասշտաբ ռազմական ներխուժման Սիրիայի տարածք Անկարան կարող է գնալ: Բայց առանց Վաշինգտոնի «դաբրոյի»` նման քայլը առավել քան վտանգավոր է: Մինչդեռ այնտեղից գալիս են միայն հակասական ազդակներ: Նախ՝ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն հայտարարեց, թե՝ ԱՄՆ-ը մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Իրաքում եւ Սիրիայում: Սիրիայում ցամաքային պատերազմի հնարավորության մասին այդ միտքը փոխնախագահ Բայդենը կրկնեց օրերս` Թուրքիա կատարած այցի ժամանակ: Նախ՝ Վաշինգտոնը «կշարունակի օգնել Թուրքիային «Իսլամական պետության» դեմ պայքարում» եւ «կխանգարի Թուրքիայի հարավային սահմանների հարեւանությամբ առանձին պետության ¥քրդական- Հեղ¤ ստեղծմանը»: Դրանից զատ. «Այո, մենք գիտենք, որ լավ կլինի, եթե մեզ հաջողվի հասնել քաղաքական լուծման ¥սիրիական հակամարտության- Հեղ.¤: Սակայն մենք պատրաստ ենք, եթե դա անհնար դառնա, գտնել ռազմական լուծում եւ ոչնչացնել ԻՊ-ին»: Եվ անմիջապես էլ նույն Բայդենը հնչեցնում է հայտարարություն, եւ նախորդ հայտարարությունից երկինք թռած Էրդողանը շոկի մեջ է հայտնվում. «Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն» կուսակցությունը, որին Անկարան համարում է ահաբեկչական կառույց, ըստ ԱՄՆ փոխնախագահի՝ ամենեւին էլ ահաբեկչական չէ: Դրան էլ գումարած՝ Բայդենի այդ հայտարարությունից հետո ամերիկյան ամենատարբեր պաշտոնական եւ քարոզչական աղբյուրները փորձում են համոզել, թե իրենց փոխնախագահն ամենեւին էլ պատերազմ չի քարոզում՝ Թուրքիային էլ դրդելով նման քայլի: Մինչեւ իսկ Պետքարտուղար Քերին էր ստիպված մեջ մտնել, թե՝ Վաշինգտոնի միակ նպատակը` Սիրիայի հետ կապված խաղաղ բանակցություններն են:
Այն տպավորությունն է, որ մի կողմից Վաշինգտոնը նաեւ Ուկրաինայում նման ռազմական ավանտյուրաներ սարքելու մեջ մասնագիտացած Բայդենի միջոցով Անկարային «տակից» դրդում է՝ ներխուժել Սիրիա: Մյուս կողմից էլ՝ Սպիտակ տունը փորձում է պաշտոնապես իրեն դրանից հեռու պահել: Եվ դա է, որ դեռ երկիմաստ վիճակում է պահում Էրդողանին: Լսել Բայդենին եւ մտնել Սիրիա. բայց չէ՞ որ ռուսները սկսել են Հալեպի մերձակայքում որոշակի ուժեր կենտրոնացնել ¥մինչեւ իսկ C-300-ների մասի խոսակցություններ կան¤, եւ այդ դեպքում Սիրիա մտնելը կարող է հանգեցնել ռուսների հետ ուղղակի բախման: Իսկ նման իրավիճակում ի՞նչ կանի Վաշինգտոնը, կօգնի՞ Անկարային՝ ենթարկվելով ռուսների հետ ուղղակի բախման վտանգին: Եվ մյուս կողմից. չէ՞ որ Սիրիա մտնելը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է ներխուժում, պատերազմական ակցիա, ու հազիվ թե ռեալ լինի ՆԱՏՕ-ից աջակցություն սպասել: Այսինքն՝ նման ներխուժման դեպքում չէ՞ որ ռուսները կարող են մի լավ ջարդել թուրքական բանակին եւ  ՄԱԿ-ում էլ ներկայացնել, որ թուրքերի ագրեսիան են կանխել:
Արդյունքում՝ թեեւ Բայդենի ճոխ-ճոխ խոստումներին, հնարավոր սցենարներից եւ ոչ մեկն Անկարայի օգտին չեն: Սակայն Սիրիա մտնելն էլ, ինչպես նշեցինք, նույնքան կենսական հարց է դարձել Թուրքիայի համար. հետո ի՞նչ, որ Բայդենը բացառում է Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծման տարբերակը, մեկ տարուց ԱՄՆ-ը կունենա բոլորովին այլ նախագահ եւ փոխնախագահ, եւ նրանք կարող է եւ միանգամայն այլ կերպ մոտենան սիրիական, ասենք նաեւ՝ թուրքական Քուրդիստանի հարցին:
Ծայրահեղ տարբերակով, իհարկե, Թուրքիան կարող է նաեւ դադարեցնել արդեն ակնհայտորեն տանուլ տված սիրիական խաղը՝ կենտրոնանալով սեփական սահմանները եւ ներքին իրավիճակի կայունության վրա: Բայց դա էլ պակաս մահացու տարբերակ չէ. այդ դեպքում դեպի ո՞ւր պետք է գնա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Դեպի Մերձավոր Արեւելք ճանապարհը կփակեն կայունությունը վերագտնող Սիրիան, Իրաքը եւ հզորության գագաթնակետին ձգտող Իրանը: Կովկասը եւս փակված է Անկարայի առաջ: Դեպի Եվրոպա նայելու մասին մտածելն անգամ անիմաստ է. եվրոպական ներգաղթյալների ներկայիս ճգնաժամը կարծես թե վերջնականապես է օրակարգից հանում Եվրամիությանը` Թուրքիայի անդամակցության թեման: Արդյունքում՝ Անկարային կմնա միայն հայրենի ամերիկյան գիրկը վերադառնալ, իսկ դա արդեն մի 25 տարվա քաղաքական նահանջ կլինի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ