Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԳՐԵԹԵ 18 ՏԱՐԻ «ԿԱՐՊԻ ԹԱՏՐՈՆԸ» ԱՌԱՆՑ ԿԱՐՊԻ Է

Օրերս մեծանուն կատակերգու, ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ ծննդյան օրն էր, հայ կատակերգության վարպետը կդառնար 93 տարեկան:«Պատերազմի տարիներն էին, նոր էի ավարտել Թբիլիսիի կինոդերասանական դպրոց-ստուդիան: Հնարավորություն եւ հրավերներ ունեի տարբեր թատրոններում աշխատելու: Հենց այդ օրերին ինձ հրավիրեցին աշխատելու Երեւանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ընկերներս` Սերգեյ Եվլախովը եւ հատկապես Լեւոնը (հռչակավոր Լեւ Կուլիջանովը) ոգեւորեցին եւ խորհուրդ տվեցին` ընդունել հրավերը: Եկա... Հենց առաջին իսկ ներկայացումները հաջողություն բերեցին: Երեւանցինեը սիրեցին ինձ, ես էլ փոխադարձաբար` նրանց: Եվ ընդմիշտ մնացի Հայաստանում` իմ հայրենիքում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Կ. Խաչվանքյանը:

Ինչպես ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան, դերասան, թանգարանագետ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի վարիչ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է շեշտում` թատրոնի պաշտոնական կայքում, այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»: Բայց գրեթե 18 տարի է «Կարպի թատրոնը» առանց Կարպի է:

 

 

Ըստ Ս. Առաքելյանի. «Վստահաբար ասենք, որ երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցավ այնպիսի առասպելական հաջողություն, ինչպիսին` Կարպ Խաչվանքյանը: Կարպը փայլուն երգում էր, պարում, նվագում էր տարբեր գործիքների վրա, նույն թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն, նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնյակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացումներում, մասնակցել` ռադիոբեմադրությունների: Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո, 1944թ Կարպը հրավիրվեց Երեւանի երաժշտական կոմեդիայի նորաստեղծ թատրոն եւ 54 տարի եղավ նրա առաջատար դերասանը, սիրվեց ժողովրդի կողմից, աշխատեց անմնացորդ, դարձավ իր թատրոնի խորհրդանիշը, իր մարմնավորած անզուգական կերպարներով եւ իր բեմադրած բարձրարվեստ բեմադրություններով հարստացրեց թատրոնի պատմությունը: Առաջին դերը Բոնին էր` Կալմանի «Սիլվա» օպերետում (1944թ. նոյեմբերի 4), որը միանգամից հռչակեց նրան եւ իր վրա հրավիրեց ժամանակի ամենախստապահանջ մասնագետների ուշադրությունը: Կարպը խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ուներ հայկական օպերետների եւ երաժշտական կոմեդիաների հանդեպ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ