Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՄԱՐՄԱՐԵ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Երեւանում կտեղադրվի Հայաստանի ազգային եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը: Այն քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ հեղինակած հերթական հուշարձանն է, որն իր մեջ ամփոփելու է ոչ միայն հերոսի ամբողջական կերպարը, այլեւ Արցախյան հերոսամարտը: Հուշարձանը կլինի մարմարից եւ կունենա 4,5-5 մետր բարձրություն: Լ. Թոքմաջյանն «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ մարմարե քարը բերվել է  Արցախից, որպեսզի Մոնթեի կերպարն ավելի սերտանա Ղարաբաղի իրականության հետ. «Մոնթեի կերպարի մեջ պետք է խտացնեմ բոլոր հերոսների կերպարները: Քանի որ ձմեռ է` ժամանակավորապես աշխատանքիս դադար եմ տվել, գարնանը կրկին շարունակելու եմ աշխատել: Պաշտպանության նախարարությունը ցանկություն է հայտնել, որ հուշարձանի բացումն անենք հաջորդ տարի` Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Սակայն` չեմ ուզում այդ առիթով բացվի»,- փաստեց քանդակագործը: Նրա բնորոշմամբ` այս հուշարձանը պետք է լինի կատարյալ աշխատանք եւ հերոսության խորհրդանիշ:

 

 

Քանդակագործը ցանկություն ունի արձանը տեղադրել Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմական ուսումնարանի դիմաց. «Ուզում եմ, որ մեր հերոսը դեմքով նայի իր անվան ուսումնարանին եւ հայացքով սաներին հայրենասիրություն, ազնվություն, նպատակասլացություն քարոզի: Տեղի ընտրությունը միայն իմ ցանկությունն է, հնարավոր է այլ վայրում տեղադրեն»,- ավելացրեց Լ. Թոքմաջյանը:
Քանդակագործը դեռ հուշարձանի պատվանդանի հարցը ճարտարապետի հետ չի քննարկել, սակայն. «Այնպես պետք է անենք, որ հուշարձանը շատ բարձր լինի, որ ներքեւից նայելիս` այն ամպերին հավասար երեւա, իսկ հետեւից` ոչինչ չխանգարի»: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կստեղծի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանը, որն ավելի փոքր չափերի կլինի եւ տեղ կգտնի Նոր Նորքի Կրպեյանի անվան զբոսայգում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ