Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՀԱԼԵՊԸ` ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ

Շուտով հանրությանը կներակայացվի փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է երեկվա եւ այսօրվա Հալեպի, Դեր Զորի, Մարգաթեի, Եփրատի եւ այն հայերի մասին, ովքեր Հալեպում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով այժմ ապրում են Հայաստանում: Ամեն ինչ սկսվել է 2010 թվականին, երբ բեմադրիչ, ռեժիսոր ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆՆ աշխատանքային այցով մեկնել է Հալեպ: Հայաստանում ամբողջ տեսածը փաստերով պատմելու համար նա որոշել է իր այցելած բոլոր վայրերը նկարահանել. «Սա միայն անմեղ ցանկություն էր, եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ նկարահանումները վերջում կվերածվեն ֆիլմի: Մեր կատարած սովորական ուխտագնացությունը դեպի Դեր Զոր, Մարգաթե փաստորեն տեսանկարահանվեց:

 

 

Ուխտագնացությանը մասնակցում էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում երեխաներ, այսօր նրանցից շատերը Հալեպում ընթացող ռազմական գործողությունների պատճառով բնակվում են Հայաստանում»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Մ. Ասատրյանը: Նրա խոսքով` մոնտաժային աշխատանքների ավարտից հետո ֆիլմը կներկայացվի ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Առայժմ ֆիլմը կրում է «Վերապրում». Դեր Զորից» պայմանական անունը, որը հնարավոր է փոփոխության ենթարկվի:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ