Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՅՈՒՐՈՎԻ ՊԱՅՔԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԴԵՄ


Օքրո Օքրոյանի անվան երրորդ գրադարանի, Վիվարտ ՀԿ-յան, «Արտագերս» հրատարակչության նախաձեռնությամբ եւ Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ` օրերս լույս է տեսել «Գրական զարկերակ» երիտասարդ ստեղծագործողների հավաքական ժողովածուն:
Միջոցառման մեկնարկը տրվեց քահանայի օրհնությամբ, ով կարեւորեց հայոց դպրության եւ գրականության տարածումը:
Միջոցառմանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Էրեբունի վարչական շրջանի մշակույթի բաժնի պետ Իննա Դավթյանը եւ աշխատակազմի ղեկավար Հարություն Սարգսյանը, ինչպես նաեւ, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը:
«Իրավունքի» հետ զրույցում գրադարանի տնօրեն ՍՅՈՒԶԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ տեղեկացրեց, որ գրքում ընդգրկված 35 ստեղծագործողներն ընտրվել են գրադարանի ֆեյսբուքյան էջից. «Ինչպես գիտենք, յուրաքանչյուրը յուրովի է պայքարում համակարգչի դեմ: Փորձեցինք այն դրական օգտագործել եւ ձեռք բերեցինք 35 նոր հավատարիմ ընթերցողներ, ովքեր էլ հանդիսանում են մեր «Նոր անուններ» գրական ակումբի կորիզը: Չենք ընտրել մեծ վարպետների, պարզապես առանձնացրել ենք հեղինակների, ովքեր դեռ չեն տպագրվել եւ մեծ պոտենցիալ ունեն դառնալու մեծ վարպետներ»:
Տնօրենի հավաստմամբ` ժամանակ առ ժամանակ հեղինակները կտպագրվեն «Անդին» ամսագրում, իսկ ակումբի շրջանակներում նրանց հետ պարբերաբար կհանդիպեն խմբագիրներ եւ գրաքննադատներ, որոնք կուղղորդեն, կքննադատեն, կնպաստեն բարելավմանը. «Օրեր առաջ մեր գրադարանում տեղի ունեցավ հանդիպում «Անդին» ամսագրի խմբագիր Անի Տեր Գուլանյանի հետ, որի արդյունքում համագործակցության առաջարկ ստացանք, որպեսզի մեր ստեղծագործողների մեկ կամ մի քանի ստեղծագործություններ տպագրվեն ամսագրում»,- հավելեց Ս. Կարապետյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ