Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԴԶԻՆ-ՓՉԻՆ

Ըստ քաղաքապետարանի` Արամ Մանուկյանի տունը` Արամի փողոցի վրա, քանդելուց հետո, փողոցը վերանվանվելու է Գռզոյի անունով, քանի որ այդ փողոցում միակ պատմական շենքը մնացել է «Սիլ Պլազան»:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՔԾ-ից հայտնում են, որ Սամվել Ալեքսանյանի պնդմամբ` ալյուրի էժանացման լուրերի համար Արտակ Շաբոյանի նկատմամբ կեղծ մատնության հոդվածով գործ է հարուցվել:
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ
(ԵԽԽՎ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ԵԽԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգայնագետների` ԵԽԽՎ-ն Ադրբեջանից քյաշ նաղդը ստանալուց հետո` Նաղդալյանին փոխնախագահ նշանակելով ցույց տվեց, որ կամ-կամի քաղաքականությունից անցում է կատարել եւ-եւի:ՇՈՒՍՏՐԻՆ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ`
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ԱԼՅՈՒՐԻ 30%
ԷԺԱՆԱՆԱԼՈՒ ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Շաբոյանն այդ սուտն ասելով նպատակ չի ունեցել վարչապետին խաբելու, այլ ցանկացել է` ցանկալին իրականության տեղ անցկացնել:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱՆԳԼԻԱՅԻ ՓՈԽԴԵՍՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՎԻԱՐԸ, ԴԵՍՊԱՆԻ ԲՈՒՍԱԿԵՐ ԼԻՆԵԼԸ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՎ, ՉՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Էս ինչ զուլում երկիր ա, սաղի դեսպանները նորմալ են, միայն մերն ա խոտկեր: