Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՀԱՅԿ ԵՎ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով օրերս ազատ արձակված հինգ մեղադրյալները հիմնականում դեռ լռություն են պահպանում: Բայց ահա ՀԱՅԿ եւ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ հետ կապվել մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց: Սակայն նրանք էլ մանրամասներին դեռ չեն անդրադառնում:–Այո, խափանման միջոցը` կալանքը փոխվել է` սահմանվելով  չհեռանալու մասին ստորագրությունը: Դա նշանակում է, որ մեր նկատմամբ մեղադրանքը դեռ պահպանվում է:

 

 

 

– Իսկ դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք:
– Մեզ վերագրվող որեւէ մեղադրանք չենք ընդունում:
– Իսկ ինչպե՞ս եք ձեզ զգում ազատության մեջ:
– Առողջություններս նորմալ է:
– Լավ, բայց ինչպե՞ս ստացվեց, որ հինգ հոգու, թեկուզեւ` չբացակայելու մասին որոշմամբ, այնուամենայնիվ ազատ արձակեցին:
– Ճիշտն ասած, ընթանում է քննություն, եւ ավելի լավ կլիներ իրավական հարցերով պարզաբանումներ տար մեր փաստաբանը:
Այդ խորհրդի հետքով` դիմեցինք նաեւ Հայկի եւ Հրանտի փաստաբան, «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ: Սակայն, պարոն Բաղդասարյանն էլ դեռ մանրամասնորեն թեմային չի անդրադառնում` հիմնվելով ընթացող նախաքննության եւ իր պաշտպանյալների շահերի վրա: Նա միայն նշեց.
– Այո, իմ պաշտպանյալներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում: Ես էլ, կարծում եմ, որ նրանք չեն կատարել այնպիսի արարք, որը նախատեսված է ՀՀ Քրեական օրենսգրքով:
Ք.Ս.
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԶԻՆՅԱԼ ՀԱՆՑԱԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Ինչպես հայտնի է, վերջին օրերին ազատ են արձակվել Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի մի շարք անդամները` Հայկ եւ Հրանտ Վարդանյանները, կանայք եւ Հ1-ի աշխատակից Արման Հայրապետյանը: Մեր տեղեկություններով` ազատ է արձակվել նաեւ բանդայի գլխավոր դերակատարներից մեկը, որը համարվում է հանցախմբի ուղեղը եւ համակարգողը, կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Թութունջյանը: Թութունջյանը Ավստրալիայի քաղաքացի է, տարիներ առաջ տեղափոխվել է Հայաստան եւ քահանայությունից բացի Գյումրիում հիմնել է «Մարիամ» ռադիոկայանը: Ըստ լուրերի` 70նն անց կաթոլիկ քահանայի առողջական վիճակն է հիմք ընդունվել` նրա հանդեպ խափանման միջոցը փոխելու համար: Սակայն կան տեղեկություններ, որ ավստրալիացի քահանայի համար լուրջ միջնորդություններ են եղել իր հովանավորների կողմից` սկսած Վատիկանից, վերջացրած Անթիլիասով: Բացի այդ, ինչպես հայտնի է, հարցով խիստ հետաքրքրված է ԱՄՆ դեսպանը Հայաստանում: Բոլոր դեպքերում, Թութունջյանի ճակատագրից կախված է նաեւ հանցախմբի այլ անդամների ապագան, քանի որ մնացածի պատիժը, դժվար թե, ավելի խիստ լինի, քան Թութունջյանինը: