Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանդիպում

«ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի քվեարկության ժամանակ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը զրո աջակցություն ցուցաբերեց Հայաստանին` երկու բանաձեւերին էլ «կողմ» քվեարկելով ու, ըստ էության, սատարելով ադրբեջանական լոբբինգին: Սա Վրաստանում ՀՀ դեսպանության, թե՞ ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի թերացման արդյունքն էր, «Իրավունքը» հետաքրքրվեց սույն հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ.

 

–Կարծում եմ` Վրաստանի հետ լուրջ աշխատելու տեղ կա, որպեսզի կարողանանք համագործակցությունը մեր ամենամոտ բարեկամ երկրի հետ ավելի բարձրացնել: Բայց մյուս կողմից` նաեւ չեմ կարծում, թե մեր պատվիրակությունը կամ մենք մեծ ակնկալիքներ ունեինք վրացական պատվիրակությունից, որովհետեւ նրանք քվեարկում են` հաշվի առնելով աբխազական եւ օսեթական խնդիրները: Սա մենք պետք է հաշվի առնենք ու գիտակցենք, որ որտեղ ինքնորոշման իրավունքի մասին հարց կա, իրենք չեն քվեարկում: Իսկ որտեղ տարածքային ամբողջականության մասին հարց կա, որն իրենց է վերաբերում, մենք չենք քվեարկում:

Պարոն Մարուքյան, այսինքն` ստացվում է, որ, ըստ էության, մեր միջխորհրդարանական հանձնաժողովի եւ Վրաստանում հայկական դիվանագիտական կորպուսը չէ՞ր կարող որեւէ կերպ փոխել նրանց տրամադրվածությունը ԵԽԽՎ-ում:

– Չեմ կարծում, որ ինչ-որ բան հնարավոր էր անել: Գիտեմ, որ հանդիպումներ եղել են Վրաստանում մեր գործընկերների հետ, բայց նրանց համար իրենց Աբխազիայի եւ Օսեթիայի խնդիրները ավելի կարեւոր են եւ, բնականաբար, քվեարկել են իրենց ազգային շահերից ելնելով, քան թե մեր խնդրանքը հաշվի առնելով:

Դուք նշեցիք, որ ամենամոտ բարեկամ երկիրն է մեզ համար Վրաստանը: Չե՞ք կարծում, որ հենց դրա համար էլ անհրաժեշտ է լրջագույն ուշադրության արժանացնել Վրաստանում ՀՀ դիվանագիտական աշխատանքներին` սկսած հենց Վրաստանում ՀՀ դեսպանից:

– Ըստ իս, միանշանակ է, որ ընդհանրապես համագործակցության եւ հայ-վրացական հարաբերությունների մակարդակը բավարար չէ: Մինչդեռ Ադրբեջանն այդ առումով շատ լուրջ աշխատանքներ է տանում: Պետք չէ մոռանալ, որ Վրաստանում ադրբեջանական բիզնեսները համարվում են թիվ մեկ հարկատուն, ինչպես, օրինակ, գազ մատակարարող ադրբեջանական «Սոկար» ընկերությունը, ու այդ ազդեցությունները, բնական է, իրենց դերակատարությունը պետք է ունենային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ