Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՔՐԴԵՐԻ ՄԻԱԿ ՈՒ ՎՍՏԱՀԵԼԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ
ԴԱՇՆԱԿԻՑԸ ՆԵՐԿԱ ՊԱՀԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ԵՆ»


ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի քննարկումն ու քվեարկությունը ուշագրավ էր բոլոր առումներով, ինչը դեռ երկար վերլուծությունների կարիք ունի: Այդ թվում հատկանշական էր Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության քվեարկությունը: Ի տարբերություն Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանի, ով լինելով Թուրքիայի նախագահ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ` «կողմ» քվեարկեց երկու հակահայ բանաձեւերին էլ, քուրդ պատգամավորների մի մասը չմասնակցեց քվեարկությանը, մյուս մասն էլ «ձեռնպահ» մնաց: Ավելին` քուրդ պատգամավորներից երկուսը ստորագրեցին Սարսանգի ջրամբարի հետ կապված հայկական խորհրդարանական պատվիրակության առաջարկների տակ:

 

Այս մասին «Իրավունքը» պարզեց թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը, մասնավորապես հետաքրքրվելով, թե հնարավոր է, որ Թուրքիայում մեզ համար նոր դաշնակից է հայտնվել` ի դեմս քրդերի.

–Անձամբ ես այդ ակնկալիքն ունեի ազգությամբ քուրդ պատգամավորներից: Քրդերի միակ ու վստահելի պոտենցիալ դաշնակիցը ներկա պահին միայն հայերն են: Իրենք գիտակցում են, որ մեր հողերի վրա պետություն ստեղծելով` թշնամություն ձեռք կբերեն ոչ միայն թուրքերի, այլեւ հայերի հետ, դրա համար սկսել են սիրաշահել հայերին: Եվ այս առումով ակնկալում շատ ավելի լուրջ գործընթացներ, քան այդ բանաձեւերի քվեարկումն էր: Քրդերը նաեւ գիտակցում են, որ այժմ իրենց պայքարին խառնված են ծպտյալ հայերը:

Ի դեպ, օրերս Ժնեւում կայանալիք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի կազմակերպած քննարկմանը չի կանչվել Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը, մինչդեռ քրդերի մասնակցությունն այդ քննարկումներին կարեւորել է ՌԴ արտգործնախարարը: Կարելի՞ է համարել, որ ՌԴ-ի շահերից էլ է ելնում Քուրդիստան պետության ստեղծումը` մեր հարեւանությամբ, թե դեռ վաղ է այդ մասին խոսել:

– ՄԱԿ-ում եւ ընդհանրապես միջազգային կառույցներում վերջին ժամանակաշրջանում սկսել են բացառել քրդական որեւէ քաղաքական ուժի ներկայությունը: Սա ոչ թե պայմանավորված է քրդերի հանդեպ աշխարհի վատ եւ թուրքերի հանդեպ լավ տրամադրվածությունից, այլ հենց Ռուսաստանին մեսիջներ ուղարկելու գործոնով: Բոլորին էլ հայտնի է, որ Ռուսաստանը, թեկուզ ոչ պաշտոնապես, աջակցում է քրդական քաղաքական միավորումներին, որոնք պայքարում են թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում: Ռուսաստանը չի թաքցնում Քուրդիստանի ստեղծման իր կողմ լինելու փաստը, միայն թե այստեղ կան որոշակի սահմանների խնդիրներ: Ռուսաստանը երբեք բացահայտ հանդես չի գա Քուրդիստանի ստեղծման օգտին, քանի դեռ քրդերը չեն հրաժարվել այն սահմաններով Քուրդիստանից, որի մասին մինչ օրս խոսում են:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ