Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարկերակ
Շաբաթ, 30 Հունվար 2016 13:38

 

ՈՒՆԵ՞ՆՔ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿ

1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշում, որով էլ ազդարարվեց հայկական կանոնավոր բանակ ստեղծելու սկիզբը: Նույն թվականի մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց` բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին: 1992 թվականին Հանրապետության հրապարակում` հանդիսավոր պայմաններում, առաջին ժամկետային զինծառայողները տվեցին զինվորական երդում:
Այսօր արդեն Հայոց բանակը 24 տարեկան է:

 

 

Արդյոք կայացա՞ծ է 24-ամյա հայոց բանակը՝ հաշվի առնելով նաեւ ներկայիս մարտահրավերները: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց Հայոց բանակի կազմավորման թոհ ու բոհն անցած անձանց հետ:
Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ նշեց.
- Պատմության մեջ բանակները կայացած են լինում իրենց սպասվող խնդիրների տեսակետից 50-70 տոկոսով: Մեր բանակը երեւի կայացած է 50 տոկոսով, պատճառն այն է, որ պաշտպանության մոտեցումները կառուցվում են միայն բանակում, մինչդեռ հասարակության ուղեղում եւս այն պետք է կառուցվի: Հակառակորդին դիմակայելու համար երիտասարդները հոգեբանորեն պատրաստվում են միայն բանակում ծառայելու ընթացքում, իսկ ահա հասարակությունը նրանց չի նախապատրաստում: Մեր պատրաստվածությունը գոնե հոգեպես, բարձր մակարդակի վրա չէ: Եթե քաղաքացին պատրաստ չլինի բանակին աջակցել, ապա հաղթանակներ ապահովել հնարավոր չի լինի: Երբ այս ամենը փոխվի, բանակն ամբողջությամբ կկայանա: Զենքի տեսակետից բանակն այդքան էլ համալրված չէ, սակայն եղածն էլ բավարար է թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար: Ամեն դեպքում՝ այս 24 տարիների ամենամեծ ձեռքբերումը մեր ունեցած բանակն է:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար ԱՐԱ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆՆ ընդգծեց.
- Անցած բոլոր փորձությունները ցույց տվեցին, որ Հայոց բանակը կարող է դիմանալ, դիմակայել ու հաղթանակներ տոնել: Այսօր էլ՝ հակառակորդի վարժեցրած կապիկների գործողություններին մեր բանակը պատասխանում է նույն կերպ: Հայոց բանակն իր մարտունակությամբ եւ տեխնիկայով համարվում է Կովկասի լավագույն բանակներից մեկը եւ վարժ տիրապետում է Արցախի սահմանի իրավիճակին: Պետք է աշխատենք, որ բանակի մարտունակ ոգին էլ ավելի բարձրացնենք, ձեռք բերենք լավագույն ռազմական տեխնիկան, որպեսզի թշնամին չկարողանա քիթը մտցնել մեր սահմանը:
Շնորհավորում եմ հայ ժողովրդին, մաղթում նորանոր հաղթանակներ եւ սահմանին կանգնած զինվորին` բարի ծառայություն:
«Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ (Մառոզ) փաստեց.
- Հայոց բանակը կայացած է եւ հզոր: Խրամատում կանգնած զինվորի ոգին միշտ բարձր է եւ պատրաստ դիմակայել թշնամու ցանկացած ոտնձգության: Այսօր մենք չունենք զինադադար, 1994 թվականից մինչ օրս սահմանին փոքր դադարներով պատերազմ է, եւ բանակի շնորհիվ է, որ այս պայմաններում հայրենի սահմաններն անսասան են: Հայ զինվորը միշտ ցույց է տվել, որ կյանքի գնով պատրաստ է պահպանել հայրենիքը,  այս ոգին է, որ Հայոց բանակը դարձնում է մարտունակ եւ կայացած:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արցախյան պատերազմի մասնակից ԳՈՒՍԱՆ ՀԱՅԿԱԶՈՒՆԸ շեշտեց.
- Այսօր Հայոց բանակը մեր հայրենիքի, խաղաղության եւ անկախության երաշխավորն է: Վստահ եմ, որ գոնե Ադրբեջանի մասով մեր բանակը եւ հայ զինվորը պատրաստ է դիմակայել բոլոր փորձություններին եւ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Կցանկանայի, որ հայ զինվորն ավելի կտրուկ լիներ, ուշադիր, որպեսզի ադրբեջանցի սադրիչները հասկանային, որ իրենց խաղերի ժամն անցել է: Հայ զինվորի ոգու բարձրացման կարիքը միշտ կա, նրանք անընդհատ մարտական ոգու մեջ պետք է լինեն: Հավատում եմ Հայոց բանակի եւ հայ զինվորի ուժին: Հպարտանում եմ մեր բանակով, մեր բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ