Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:30

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԵՐԿԱՐՁԳՎԵ՞Ն. ՀՍՏԱԿ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԱՅՍՕՐ

Վերջին օրերին նորից ակտիվ շրջանառության մեջ է դպրոցական արձակուրդների հարցը: Ըստ մի շարք խոսակցությունների` արձակուրդները կարող են եւս մեկ շաբաթով երկարաձգվել: Քիչ չեն նաեւ դա հերքող խոսակցությունները, թե՝ վերջ, այլեւս ոչ մի երկարաձգում չի լինելու: Դպրոցներում դասերը հետաձգելու որոշում չի եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը. «Կրթական հաստատություններում Առողջապահության նախարարությունն է մոնիտորինգ իրականացնում, եւ եթե իրավիճակը բավարար չի գնահատվում, մեր նախարարությանն առաջարկում են երկարաձգել արձակուրդը: Հիմա մեզ նման առաջարկ չի եղել, եւ արձակուրդը երկարաձգելու որոշում չկա»,- պարզաբանեց Զոհրապ Եգանյանը:

 

 

 

Ի տարբերություն ԿԳ նախարարի մամուլի խոսնակի` ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հաստատապես դեռ վստահ չէ, որ արձակուրդներն էլի չեն երկարաձգվի: Համենայնդեպս, տիկին Հովհաննիսյանի խոսքով.
- Այսօր (զրույցը կայացել է երեկ- Ի.Ա.) ես ոչինչ ասել դեռ չեմ կարող` կհետաձգվեն, թե` ոչ:
- Այսինքն` հնարավո՞ր է, որ կրկին երկարաձգվեն արձակուրդները:
- Անկեղծ ասած, եթե անձնական կարծիքս եք հարցնում, ըստ իս` ոչ: Բայց դպրոցների ջերմաստիճանից կախված, դեռ կորոշվի: Ամեն դեպքում, դեռ այսօր ժամանակ ունենք, տեսնենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ