Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Սպորտ
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:46

 

ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԱՎԵԼԻ ՀԱՆԳԻՍՏ ԷԻ ԽԱՂՈՒՄ, ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՋՈՂՎԵՑ ՀԱՂԹԵԼ»


Երեւանում ավարտված շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության չեմպիոն հռչակվեց Զավեն Անդրեասյանը, ով 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Երկրորդ տեղը 7.5 միավորով զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ 3-4-րդ տեղերը բաժանեցին Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը` 6.5-ական միավորով: «Իրավունքի» հարցերին պատասխանեց նորընծա չեմպիոն ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ:

 

 

-Շնորհավորում ենք Ձեզ`Հայաստանի 2016թ. չեմպիոն դառնալու կապակցությամբ: 10-րդ անգամ էիք մասնակցում երկրի առաջնությանը եւ մշտապես մոտ լինելով չեմպիոնի կոչմանը` չէր հաջողվում այն նվաճել: Ի՞նչն օգնեց Ձեզ այս անգամ:
- Շնորհակալ եմ:
Այս անգամ ավելի հանգիստ էի խաղում, արդեն սովորական էր դարձել մասնակցել Հայաստանի առաջնությանը, եւ վերջապես հաջողվեց` հաղթեցի:
- Ինչպե՞ս եք պարտիաներից առաջ կենտրոնանում եւ հասնում հավասարակշռության:
- Ինչպես որ բոլոր պրոֆեսիոնալները՝ պատրաստվում եմ խաղին, շատ եմ հանգստանում, փորձում եմ էներգիա խնայել խաղերից հետո:
- Համալրելու եք Հայաստանի հավաքականի կազմը...
- Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց` համալրելու մեր երկրի ընտրանին: Կփորձեմ իմ խաղով օգնել մեր թիմին:
- Թիմային պայքարում հաջողությունների հասնելու գլխավոր նախապայմանները` ըստ Ձեզ:
- Կարեւորը, երեւի թե, լավ թիմ լինելն է, որն ըստ իս` մեր ընտրանու գլխավոր ուժն է:
- Առաջնության ընթացքում Ձեզ շատ քիչ տարբերությամբ հետապնդում էին Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրանց դեմ պարտիաները կարելի՞ է ամենաբարդը համարել առաջնության շրջանակներում:
- Կարելի է, քանի որ երկու կարեւոր խաղերում էլ ունեի սեւ խաղաքարեր, շատ էական էր գոնե չպարտվել եւ կարողանալ օգտագործել սպիտակ խաղաքարերով պարտիաները:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար ի՞նչ մրցաշարերի եք նախատեսում մասնակցել:
- Ինչպես ասացիք՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեմ: Մինչ այդ, երեւի թե, ինչ-որ մրցաշարում կխաղամ, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ: Բայց դեռ կոնկրետ չգիտեմ, թե որտեղ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ