Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՈՐՔԱՆ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ, ԱՅՆՔԱՆ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԴՈԶԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՇԱՀԵԿԱՆ»

 

ԱԺ քառօրյայի ընթացքում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ կրկին ընդդիմության կողմից հարց բարձրացվեց գործադիր իշխանության կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արդյունավետության մասին: Եվ, իհարկե, դրան հաջորդեցին հեգնանքն ու մեկնաբանությունները համացանցում: Մինչդեռ նույն ընդդիմադիր խմբակցություններից առաջարկվել էր մեկական անձ ներգրավել այս խորհրդի աշխատանքներին, բայց միայն ԲՀԿ-ն էր համաձայնել մասնակցել: Ի վերջո, թե որքանո՞վ է ընդունելի չմասնակցելն ու քննադատելը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ.

– Մեր երկրում ամենահեշտ, դիվիդենտներ բերող բանն ուղղակի քննադատելն է, բայց շատ ավելի բարդ եւ պատասխանատու ճանապարհ կա` գալ, մասնակցել եւ փորձել ինչ-որ բան շտկել: Եթե դու կմասնակցես, ջանք կներդնես եւ կտեսնես, որ միեւնույնն է, քո ջանքներն արդյունք չեն տալիս, այդ ժամանակ դու կվաստակես բարոյական իրավունք` քննադատելու: Իսկ դիտորդի կարգավիճակ որդեգրել եւ ընդամենը քննադատել, որ ինչ-որ ֆեյսբուքյան ագրեսիվ մի հատված, երկու հեռուստադիտող կամ կայքերում երկու լայք հավաքող ասի, թե տեսեք` էսինչ ընդդիմադիր է, ես ասել եմ` «Բարգավաճ Հայաստանն» այդ ճանապարհով չի գնալու: Ինչը քննադատելի է, մենք քննադատելու ենք փաստարկված ու հիմնավոր, բայց որտեղ պոզիտիվ նյութ կա համագործակցության, մենք չենք գնալու այնպիսի ուղիով, որ մի քանի հոգի իրենց բավարարված զգան հայհոյանքներից: Իհարկե, հասկանում եմ, որ որքան մոտենում է ընտրական փուլը, այնքան ոմանց համար պոպոլուիզմի դոզան դառնում է շատ շահեկան, բայց մեզ համար ավելի կարեւոր է ՀՀ քաղաքացու առջեւ եւ քաղաքացու հետ լինել ազնիվ: Այո, մենք ներկայացրել ենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին այդ խորհրդում եւ փորձելու ենք ինչ-որ բան փոխել, կստացվի` շատ լավ, չի ստացվի` այդ ժամանակ կքննադատենք: Սակայն, կրկնում եմ, կքննադատենք` մեր ձեռքին փաստեր ունենալով:

Եվս մեկ հարց. հետաքրքիր է ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուին առաջադրել ԱԺ պետաիրավական հանձնաժողովին:

– Քանի որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեր խմբակցությունից ներկայացված է Տիգրան Ուրիխանյանը, մենք նրա հետ քննարկել ենք հարցը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ աշխատելու ենք միասնական: Վստահ եմ, որ Տ. Ուրիխանյանի հետ կգտնենք կոմպրոմիսային լուծում եւ անպայմանորեն կներկայացնենք միասնական թեկնածու: Չգիտեմ` այլ քաղաքական ուժերը ներկայացրել են, թե` ոչ, բայց մենք կփորձենք միասնական թեկնածու ներկայացնել, որը համապատասխանում է այն չափորոշիչներին, ինչպիսին մենք կուզենայինք տեսնել, որ լինի մեր երկրի օմբուդսմենը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ