Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԵՏ ԿՊԱՀԱՆՋԻ՞ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ

 

ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը, որպես փաստարկ բերելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, նամակ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս նամակով ռուս պատգամավորները առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Ի դեպ, հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը, ինչպես նաեւ Կարսի պայմանագիրը, ի սկզբանե անընդունելի էին Հայաստանի համար, որովհետեւ դրանով բոլշեւիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ: Ուստի` թե ի՞նչ հեռանկարներ կարելի է ունենալ Մոսկվայի պայմանագրի չեղարկումից, «Իրավունքը» հետաքրքրվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.

– Հեռու եմ այն մտքից, որ այսօր որեւիցե նման պայմանագիր սկզբունքային նշանակություն ունի: Բայց մենք պետք է գնահատենք այն պատրաստակամությունը, որ բարձրացվում է հայկական հարցը: Ավելին ասեմ` այս փուլում բավականին գործ ունենք, որովհետեւ ժամանակին, ցավոք, երբ ՄԱԿ-ում Սիրիայի խնդիրներն էին քննարկվում, մեր կողմից, կարծես թե, որեւէ արձագանք չստացվեց: Դրա համար կարծում եմ` պետք է ողջունել այս նախաձեռնությունը, որը նախեւառաջ պատրաստակամություն է` ինչ-որ խնդիր լուծելու համար:

Ամեն դեպքում, այս նախաձեռնությունը շարունակություն կարո՞ղ է ունենալ եւ, օրինակ, դառնալ ամբողջ Պետդումայի դիրքորոշումը:

– Չեմ կարող այդպիսի բան ասել, թե կդառնա, կամ` ոչ, բայց եթե անգամ դառնա, ի՞նչ կտա մեզ ավելի կոնկրետ, ավելի իրատեսական հարթությունում: Պարզապես,  նման ցանկությունների, նման մոտեցումների համար պետք է շնորհակալ լինենք:

Այսինքն` դեռ վա՞ղ է հույս հայտնել, որ սրանով կարող է հետ վերադարձվի Կարսի նահանգը, Սուրմալուն` Արարատ լեռով հանդերձ...

– Անձամբ ես շատ ուրախ կլինեի, եթե վերադաձնեին: Բայց, ցավոք, այդ ամենն առայժմ այդքան իրատեսական չէ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ