Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՏԻԿԻՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՈՐԵՎԷ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ»

 

Ով կլինի ՀՀ 4-րդ օմբուդսմենը, այլեւս ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց, այնուամենայնիվ, այս պաշտոնը ստանձնելու համար քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հետ կմրցեն նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` «Լուսավոր Հայաստանի» եւ ՕԵԿ-ի սատարմամբ, ու Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Նարեկ Ալոյանը: Թե որքանո՞վ է հնարավոր, որ Զ. Փոստանջյանն ընտրվի մարդու իրավունքների պաշտպան` հաշվի առնելով, որ ընդդիմադիր թեւում շատերը կպաշտպանեն նրան զուտ այն պատճառով, որ այլեւս վերջինիս չտեսնեն խորհրդարանում, «Իրավունքը» պարզեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ տեսակետը.

– Նրան խորհրդարանում չտեսնելը, այսպես թե այնպես, մեկ տարի հետո է լուծվելու: Խորհրդարանական ընտրությունները մեկ տարի հետո են լինելու, եւ այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվելու, որովհետեւ իր շանսերը ՄԻՊ պաշտոնում գնահատում եմ զրոյական: Սա ակնհայտ է, քանի որ մեծամասնությունը սատարում է ուրիշ թեկնածուի եւ քվեարկելու է այդ թեկնածուի օգտին: Իսկ տիկին Փստանջյանը որեւէ շանս չունի, բայց ողջունելի է, որ առաջադրվել է, կարելի է քննարկել եւ իր թեկնածությունն ու գաղափարները: Այնպես որ, չի խանգարում գործընթացին:

Ի դեպ, խանգարող գործընթացների մասին. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն առաջարկել է հայաստանյան մյուս ընդդիմադիր ուժերին` մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում` պահանջելով ոստիկանական ուժերի կրճատում եւ ճանաչում` Հայաստանում քաղբանտարկյալների առկայության: Հետաքրքիր է Ձեր կարծիքը սրա շուրջ:

– Այս ուժն արդեն որերորդ միջոցառումն է ինչ-որ ամպագոռգոռ հայտարարութուններ է անում, ամպագոռգոռ` լոզունգներ է ի հայտ բերում, բայց վերջում ինչ է ստացվում բոլորս գիտենք: Հետեւաբար, առանձնապես մեկնաբանելու կարիք էլ չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ