Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Արտաքին Քաղաքականություն
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:27

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԼԻԵՎԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼ

Բավականին ուշագրավ մեկնաբանություն է տալիս ամերիկյան հիմնական խոսափողերից մեկի համարում ունեցող «The New York Times»-ն` Սիրիայում ընթացող պատերազմի ներկայիս իրավիճակի մասին: Նախ՝ «Ռուսաստանի ռազմական գործողությունները փոխել են  հակամարտության ընթացքը, որը տարիներ շարունակ փակուղու մեջ էր: Անսպասելիորեն նախաձեռնությունն անցել է Ասադի կողմը»:ԱՄՆ-Ն ՍԿՍՈՒՄ Է

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ
ՁԱԽՈՂՈՒՄԸ
Ասվածում, իհարկե, նոր բան չկա, եւ դրա արժեքը միայն նրանում է, որ ամերիկյան հեղինակավոր աղբյուրները սկսում են առկա իրողություններն ընդունել: Սակայն «The New York Times»-ի այլ պնդումներ միանգամայն այլ մտորումների տեղիք են տալիս: «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբները փախչում են... Ռուսաստանը կտրել է ճանապարհները, որոնք ԿՀՎ-ն օգտագործում էր ապստամբներին զինելու համար: Այդ փորձերն այլեւս գաղտնիք չեն»: Ամերիկյան այս առանցքային խոսափողի նման մտքերը սկսում են ինքնախոստովանական ցուցմունքի նմանվել մի այնպիսի արարքի մասին, որը, եթե մեկ այլ պետության հատուկ ծառայություններն անեին, Վաշինգտոնը, եթե նույնիսկ այդ պետությանը չոչնչացներ, ապա, առնվազն դրա ղեկավարներին Հաագայի դատարանները քարշ կտար: Եվ սա այն մեղմ տարբերակով, եթե ընդունում ենք «The New York Times»-ի «ապստամբներ» տերմինը: Իրականում դա ակնարկ է, ԿՀՎ-ն օգնում եւ զինում է ԻՊ-ին այնպես, ինչպես՝ Թուրքիան: Չնայած՝ այստեղ էլ նոր ոչինչ չկա: Պարզապես, երբ «The New York Times»-ի կարգի աղբյուրներն են սկսում այս ամենը «հանկարծակի» տեսնել, դա հուշում է, որ վաշինգտոնյան կուլուարներում ակտիվացել է այն միտքը, որ սիրիական, եւ ընդհանուր առմամբ՝ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ քաղաքականությունը, որը վարվում է արդեն հինգերորդ տարին, ըստ էության ձախողված է:Միկողմից՝ դա ենթադրում է ներքին «բազարներ» եւ մեղավորների փնտրտուք, որը ջրի երես է ելնում նման հրապարակումների տեսքով: Բայց մյուս կողմից էլ՝ դա ազդակ է, որ երբ` չնայած բոլոր ջանքերին «ԱՄՆ աջակցությունը վայելող ապստամբները փախչում են», ապա նաեւ բանակցային սեղանի շուրջ է «Պետքարտուղար Ջոն Քերրին ազդեցության շատ թույլ լծակներ է ունենալու»: Եվ այն պահին, երբ ռուսներն առաջարկում են զինադադար սկսել եւ առկա իրողությունների հիմքով բանակցել: Սակայն «թույլ լծակներով» բանակցությունների գնալով՝ Քերրին կա՛մ պետք է ծանր զիջումներ անի ռուսներին, կա՛մ՝ մնա իր դիրքերում: Իսկ այդ դեպքում գալիս ենք Վաշինգտոնի համար ավելի բարդ իրավիճակի. ժամանակն աշխատում է ակտիվ վերակազմավորման մեջ գտնվող սիրիական բանակի օգտին: Այսինքն, որքան այն հասցնի երկար կազմակերպչական փուլ անցնել, այնքան առանց այդ էլ՝ բավականին էֆեկտիվ դարձած հարձակողական գործողություններն ավելի լուրջ հաջողությունների կբերեն: Եվ երբ նորից կգա բանակցելու ժամանակը, այս անգամ արդեն Քերրին կկանգնի ավելի մեծ զիջումների գնալու հրամայականի առաջ:
Ընդ որում, որ իրավիճակը հենց այդ կերպ էլ կզարգանա, ընդունում է նաեւ ԿՀՎ-ն, որի ղեկավար Ջեյմս Կլեպերն արդեն բաց տեքստով է խոսում «օտարերկրյա օգնությամբ Դամասկոսի» հետագա հաջողությունների մասին: Մինչդեռ իրավիճակը փոխելու քայլերն այդպես էլ որեւէ էֆեկտ չունեցան: Դրանց թվում հիմնականը, անշուշտ, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի ցամաքային պատերազմն է Սիրիայում: Սակայն Սաուդյան Արաբիան, որ նույնիսկ Եմենի շատ ավելի մեղմ պատերազմում այդպես էլ ոչնչով չի կարողանում աչքի ընկնել, դրանից զատ նաեւ Սիրիա զորք ուղարկելով` հազիվ թե ինչ-որ բան փոխի: Եվ այն, որ սաուդյան արքայի` փետրվարի կեսերին Մոսկվա կատարելիք այցը հուշում է, որ այդ երկիրը հազիվ թե առաջին դեմքով մտնի պատերազմի մեջ:
ԷՐԴՈՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍԵՂՄՎԵԼ
Իսկ ահա Թուրքիան, որ վերջին օրերին սկսել է վարչապետ Դավութօղլուի եւ նախագահ Էրդողանի մակարդակով խոսել Սիրիա զորք ուղարկելու մասին, նորանոր խնդիրների առաջ է կանգնում: Օրինակ՝ ռուսական ՍՈւ-35Ս-ի ցուցադրական բարձր պիլոտաժային մի քանի թռիչքները թուրքական սահմանի հարեւանությամբ, որոնց տեսագրությունները Թուրքիայում հիթ-շքերթներ են դարձել, Անկարային կստիպեն էլ ավելի երկար մտածել՝ Սիրիա մտնելու փորձ կատարելուց առաջ: Դրանից զատ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնքան ցուցադրաբար հայտարարեց, որ 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ համարելու պատգամավորական դիմումն իրենց գերատեսչությունում է, եւ ԱԳՆ-ն սկսում է «ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»: Եվ ամենամեծ խնդիրն էլ դարձավ այն, որ պարզվեց, որ թուրքերը ոչ թե միայն ՌԴ-ի, այլ դաշնակից ԱՄՆ-ի հետ էլ լեզու գտնել չեն կարողանում: Սիրիա մտնելու դեպքում՝ Թուրքիան նախ պետք է փորձի հարվածել քրդերին: Մինչդեռ օրերս, երբ Էրդողանը փորձեց նման հրապարակային «դաբրո» ստանալ Վաշինգտոնից, Պետքարտուղարությունը միայն մեկնաբանեց, որ թեեւ թուրքերն իրենց հիմնական դաշնակիցներից են, սակայն քրդերին նույնպես Վաշինգտոնն իրեն հարազատ է համարում: Այսինքն` հրապարակավ նման «դաբրո» ԱՄՆ-ը հաստատ չի տա. եթե թուրքական այդ արշավանքը ձախողվի, Էրդողանը կարող է արդարանալ այդ «դաբրոյով»՝ ողջ պատասխանատվությունը թողնելով Սպիտակ տան ներկայիս ղեկավարության վրա: Իսկ դա այս նախընտրական ժամանակներում Օբամայի համար ծանր պատասխանատվություն կլիներ, քանի որ այդ կերպ  Վաշինգտոնը ստիպված կլինի խաչ քաշել նաեւ քրդական հին ծրագրերի վրա: Առավել եւս, որ Վաշինգտոնից դեռ վերջնականապես չհրաժարված` քրդերը նաեւ Մոսկվայի հետ են ակտիվ շփումների մեջ: Իսկ դա ակնարկ է, որ պետք եղավ՝ կարող են իրենց հայացքն ամբողջությամբ դեպի ՌԴ ուղղել: Իսկ քրդերին կորցնելը Վաշինգտոնի համար կնշանակեր նաեւ «Բ» պլանից, այսինքն՝ հետագայում Մերձավոր Արեւելքում իր համար Քուրդիստանը ռազմաքաղաքական հիմք դարձնելու ծրագրերից եւս զրկել՝ շարունակելով օրակարգում պահել ամեն պահի «թիկունքից հարվածելու» ունակ Անկարայի հետ բավականին վտանգավոր դարձած սիրավեպը: Այն էլ, երբ սիրիա-իրանական աճող ուժի ¥նաեւ, երբ քրդերն են այս պահին էլ փաստացի այդ թեւի ուղղությամբ աշխատում¤ պարագայում` Թուրքիան ամենայն հավանականությամբ Մերձավոր Արեւելքում երկրորդական ուժային դերակատար է: Արդյունքում՝ Թուրքիայի հակաքրդական արշավանքին քիչ թե շատ տեսանելի «դաբրո» Վաշինգտոնը հազիվ թե տա՝ Էրդողանին թողնելով սեփական պատասխանատվությամբ նման ծանր հեռանկար խոստացող որոշումն ինքնուրույն կայացնելու փաստի առաջ:
Իսկ այն քայլերը, որոնք գործադրում է Թուրքիան ինչ-որ բան փոխելու համար, անբավարար են: Առավել եւս, որ, ուր որ է՝ կփակվեն Հալեպի եւ Լաթակիայի ուղղությամբ ահաբեկչական խմբավորումների մատակարարումների վերջին հիմնական ուղիները: Ընդ որում՝ այս հատվածներում պարտությունը մեկ այլ խնդիր էլ է առաջ բերում. պարտվող ահաբեկիչների փախուստի հիմնական ուղին Թուրքիան է, եւ թե ինչ կունենա Անկարան՝ պարտության համար քավության նոխազ փնտրող այդ խմբավորումների տեսքից, դժվար չէ կռահել:
Կարծես թե Էրդողանին մնացել է իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը՝ ինչ-որ կերպ լեզու գտնել ռուսների հետ: Դիվանագիտական խողովակներով ռուսների հետ լեզու գտնելու փորձերը մեկը մյուսի հետեւից ձախողվում են: Եվ ահա Էրդողանը գալիք շաբաթ պատրաստվում է մեկնել Ադրբեջան: Վերլուծաբանները հիմնականում հակված են այն մտքին, որ այս կերպ Էրդողանը հերթական անգամ կփորձի Ալիեւի միջնորդությամբ հանդիպում փնտրել Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, նման ձախողված փորձ արդեն եղել է, այնուհետեւ՝ օրերս նման միջնորդական առաքելությամբ մեջ ընկավ նաեւ Նուրսուլթան Նազարբաեւը: Եվ եթե էլի Ալիեւի օգնության կարիքը կա, երեւում է, որ Նազարբաեւն էլ արդյունքի չի հասել: Եվ Ալիեւն էլ իր հերթական փորձով հազիվ թե նոր բանի հասնի այն պարզ պատճառով, որ ռուսները Էրդողանից պահանջել եւ պահանջում են ընդամենը պաշտոնական ներողություն ՍՈՒ-24-ի վրա հարձակման համար: Իսկ դա, ինչպես նշելու առիթ ունեցել ենք, ԱՄՆ-ը կգնահատի որպես իր հանդեպ իսկական թշնամանք: Եվ արդյունքում, ինչպես CNN-ն է ասում՝ «Թուրքիայի մղձավանջն իրականություն է դառնում»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ