Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:35

 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, տխրահռչակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը այնքան շատ է ադրբեջանական կայքերին հարցազրույցներ տվել, որ գործնականում նրան կարելի է համարել ադրբեջանական թղթակից: Սակայն վատ օրինակը վարակիչ է, եւ դա զարմանալիորեն հաստատեց ոչ պակաս տխրահռչակ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԸ` ընդարձակ հարցազրույց տալով ադրբեջանական կայքերից մեկին:

 

 

Սույն «պասպորտով» դավաճանի հարցազրույցը կարդալիս, անտեղյակ մարդուն կարող է թվալ, որ «քըխ» Հայաստանն է պուպուշ եւ խաղաղասեր Ադրբեջանին ագրեսիայի ենթարկել, եւ հազիվ հայերի մեջ գտնվել է մեկը, ով հուսահատ ձեւով խաղաղության կոչեր է անում: Ամենազզվելին այն է, որ Բլեյանը գլուխ է գովում, որ իրեն ոչ ոք ոչնչով չանհանգստացրեց այն բանից հետո, որ իր ղեկավար պետական կրթօջախում Ադրբեջանի օրեր անցկացրեց: Ավելին, նա խանդավառված պատմում է, թե ինչպես է աշակերտների գլուխը լցնում պացիֆիստական գաղափարախոսության զազրելի թույնով: Ինչեւէ, դիմում ենք ապագա նախարար Լեւոն Մկրտչյանին` իր պաշտոնը ստանձնելուն պես վերջապես ազատել պետական կրթօջախը թշնամու օգտին աշխատող այդ գենետիկ հակահայից, որին նույնիսկ մեկ կիլոմետրից մոտիկ չի կարելի թույլ տալ մոտ գալ մեր երեխաներին:
Իսկ Ադրբեջանում նման է, որ լրիվ գժվել են: Մազութային սուլթանատին քիչ էր, որ ռուսների հետ հարաբերություններ են փչացրել Անկարային զորակցելու պատճառով, հիմա էլ նման է, որ անում են ամեն ինչ` ԱՄՆ-ի հետ հարաբերությունները փչացնելու: Այսպես, Ադրբեջանի արտգործնախարար ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ Շվեդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բաքվում հայտարարեց. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հանձնարարել է Վաշինգտոնում իր դեսպանության աշխատակիցներին ուսումնասիրել այն դերակատարությունը, որ ունեցել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, մասնավորաբար պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը` բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրված հայտնի բանաձեւի տապալման գործում»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է  նաեւ ուրախանալ, որ հավանաբար, իրենց ալլահը որոշել է իրենց պատժել` նախեւառաջ զրկելով բանականությունից: Չնայած ի՞նչ զրկել, մի՞թե այդ ցեղատեսակը գոնե տեսականորեն կարող է բանականությամբ օժտված լինել:
Սակայն թուրքական ժանտախտը զարմանալի համառությամբ տարածվում է Վրաստանում: Ջավախքահայ գործիչ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ահազանգ է հնչեցրել. «Այսօր թուրքերն ու ադրբեջանցիները Վրաստանում եւ Ջավախքում այնպիսի ծրագրեր են իրականացնում, որոնք միտված են հնարավորինս նվազեցնելու այդ տարածքներում քրիստոնյա բնակչության թվաքանակը եւ փոխարենը նպաստելու ադրբեջանցիների ու թուրքերի բազմացմանն ու տարածմանը, երկրի կարեւորագույն ռազմավարական օբյեկտների տնօրինմանը: Վերջնարդյունքում այդ հողերը բնակեցված կլինեն թուրք-ադրբեջանական բնակչությամբ, իսկ տեղաբնակները կմնան որպես բացառիկ նմուշներ: Թուրքերի այդ մտադրությունն ակնհայտ է»: Դե ինչ, դա ոչ միայն զարմանալի է, այլեւ տագնապալի` դեռեւս անցյալ տարի համացանցում հայտնվել էին տեսանյութեր, թե ինչպես Մառնեուլիի փողոցներում ընթանում է ցույց` «Իսլամական պետության» դրոշներով:
«Ֆեյսբուքի» հայկական տիրույթում գոյություն ունի «Job Vacancies - Թափուր աշխատատեղեր» կոչվող էջ, ուր զետեղվում են աշխատանքի հայտարարություններ: Թվում է, թե լավ ու օգտակար բան է, սակայն այդտեղ հայտնաբերում ենք ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆԸ վերաբերող ապշեցուցիչ հայտարարություն ռուսերենով. «Թմրանյութեր օգտագործող մարդկանց եվրասիական ցանցը, թմրանյութերից վնասը նվազեցնելու եվրասիական ցանցի հետ համատեղ հայտարարում ենք մրցույթ` թմրանյութեր օգտագործող մարդկանց եվրասիական ցանցի ծրագրային գործունեության համակարգողի պաշտոնի համար: Մրցույթը հայտարարվում է տարածաշրջանի քաղաքացիական հասարակության եւ հանրակցությունների աջակցման հարցերով տարածաշրջանային պլատֆորմի կողմից»: Այ քեզ բան, այս ինչ նոր փորձանք է, այս ինչ են ուզում բերել մեր գլխին: Իսկ թե ինչ է թաքնված այդ` թափուր աշխատատեղեր առաջարկող էջի թիկունքում, էլ ինչպիսի հանրորեն վտանգավոր բաներ կարելի է այդտեղ գտնել, դրա մասին առաջիկայում մանրամասն տեղեկություն կտրամադրենք ընթերցողին:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ