Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:38

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, ՈՐ ԼԻՆԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԵՎ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉԼԻՆԵՆ»


«Եթե չեմ սխալվում, ՀՀ նախագահի կարգադրությունն արդեն պետք է ուժի մեջ մտած լինի, որով առաջին պատասխանատու նշվում է հենց Արդարադատության նախարարությունը, որը կառավարության կողմից նշված ժամանակահատվածում կներկայացնի «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները: Դեռ ժամանակ կա, մենք ունենք մոտավորապես 20 օր, եւ այդ ժամանակահատվածը, կարծում եմ, բավարար կլինի` որոշակի քննարկումներ անցկացնելու համար»,- երեկ կառավարության նիստից հետո այս մասին նշեց, ապա մանրամասնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ.

–Մինչեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունման վերջնաժամկետը, որը Սահմանադրությամբ հունիսի 1-ին է լրանում, կարծում եմ` այդ քննարկումները կանենք: Եվ չասեմ` առիթից եմ օգտվում, բայց հաշվի առնելով նախորդ փորձը` ուղղակի կոչ եմ անում, որ լինի շահագրգիռ քննարկում եւ բոյկոտելու տարբերակներ չլինեն: Եթե հենց սկզբից, անկախ ամեն ինչից, որեւէ կուսակցություն, որեւէ քաղաքական ուժ չի մասնակցում այդ քննարկումներին, սա կարող է խոչընդոտել այն նպատակին, ինչին մտադրված ենք գնալու` վստահության բարձրացմանը, ինչը շատ կարեւոր է: Լավ ու վատ «Ընտրական օրենսգրքի» գլխավոր նախապայմանն այն է, թե որքանով է այդ համակարգը ընդունվում, որքանով է այդ համակարգի նկատմամբ քաղաքական դերակատարների կողմից լինում այդ վստահությունը համակարգի նկատմամբ: Ուստի` այդ առումով, այնքան կարեւոր չէ, թե ինչ մանրամասնությամբ ես սահմանել, ինչպես ես այդ կանոնակարգումները տվել, որքան կարեւոր է վստահությունն այդ համակարգի վրա:

Ի դեպ, վստահության մասին. որքանո՞վ վստահության երաշխիք կարող է հանդիսանալ ընտրության էլեկտրոնային տարբերակը:

– Հայաստանում, ցավոք, վստահությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում, ուստի` դրանով է նաեւ պայմանավորված, որ պետք է որոշակի վերապահումներով խոսել այդ համակարգերի ներդրման մասին: Եվ սրանով է պայմանավորված, թե կհաջողվի՞ այդ ինստիտուտների մասնակցությամբ վերականգնել, ստեղծել, բարձրացնել այդ վստահությունը... Եթե չի ստացվի, այդ վստահությունը պետք է փորձել մյուս եղանակների շրջանակներում գտնել:

Այդ վստահությունը ձեւավորում են նաեւ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կառույցները, որոնցից, օրինակ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը օրերս բավական կոշտ քննադատությամբ` գնահատականներ էր հնչեցրել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Ես ո՛չ դատավոր եմ, ո՛չ էլ դիտորդական առաքելություն եմ իրականացրել, որպեսզի կարողանամ գնահատական տալ եւ ընդհանրապես կան իրավասու մարմիններ դրա համար: Բայց որպես կանոն` երբ դու լայնամասշտաբ դիտարկում չես իրականացնում, այդ դեպքում, անկախ ում մասին է խոսքը, դժվար է ճիշտ, օբյեկտիվ գնահատական տալը, որոշակի ընդհանրացում անելը: Ուստի` այս դեպքում կարծում եմ` այդքան էլ հիմնավոր չէր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ