Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ՊԵՏՔ Է ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ»


Գրեթե հաստատված են այն լուրերը, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը չորրորդ անգամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնության արդյունքում կստանձնի ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը: Թե որքանով արդյունավետ կլինի ՀՀԿ-ՀՅԴ կառավարումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով կրկին գիտության ոլորտում պետք է աշխատի դաշնակ նախարարի հետ. «Դե, այդպիսի ձեւաչափ եղել է: Այնպես որ, այսպես ասած, իրենց գնահատականներով դրական է:Երեւի թե, փորձ կա, պետք է որ լավ լինի»: Այնուամենայնիվ, հիշելով այդ փորձը` լավ ասվածը մի քիչ հարաբերական է, որովհետեւ Լ. Մկրտչյանի ԿԳ նախարար եղած տարիներին գիտության ոլորտում բարեփոխումները որակվել էին որպես կոռուպցիոն վերափոխումներ: Ավելին` ՀԿ-ներն ահազանգում էին այն մասին, որ կոռումպացված քաղաքականության հետեւանքով տեղի էր ունենում ազգային գիտական ներուժի սրընթաց ոչնչացում եւ համալսարանական կրթության մակարդակի անհանդուրժելի անկում: Մինչդեռ համազգային գիտական ներուժի ինտեգրացմամբ` կարելի էր գիտությունը դարձնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը օժանդակող հզոր գործոն: Իսկ ահա ԳԱԱ ՄԿՈւԿ ավագ գիտաշխատող, ֆիզ.մաթ.գիտ. թեկնածու ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ դեռեւս 2008 թվականին գրել էր. «Պետբյուջեից գիտությանը հատկացվող առանց այն էլ սուղ միջոցները ոչ միայն շորթվում են հայկական գիտության «կոմբինատորների» կողմից, այլեւ անպատժելի ցինիզմով իրենց տգիտության մակարդակի խաբեբայությունը ներկայացնում են որպես գիտակազմակերպչական մեծ ձեռքբերում` թերեւս հաջորդ մի խաբեբայության նպատակով: Համընդհանուր եւ անվիճելի կարծիք կա, որ գիտության ոլորտի հիմնական խնդիրներից են ֆինանսների անբավարարությունն ու գիտության վարկի անկումը հասարակության մեջ»: Եվս մի ուշագրավ դեպք Լ. Մկրտչյանի ղեկավարած տարիներից. նա էր այն ԿԳ նախարարը, ով ժամանակին բացեց «Կյանքի խոսք» դպրոցը, ինչը հաջողվեց, ի վերջո, փակել Արմեն Աշոտյանին: Ինչեւէ, մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ հին փորձը, ուղղակի, դաս կլինի ընկեր Մկրտչյանի համար, ու կրկին ստանձնելով այս պաշտոնը` չի շարունակի արատավոր սովորություններն ինչպես կրթության, այնպես էլ գիտության ոլորտում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ