Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԷԼԻ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԳՏԱՎ


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ թեպետ պնդում է, որ բենզինի շուկան գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում, բայց բոլորովին անտրամաբանական բենզինի գինը շարունակում է երկու անգամ ավելի թանկ մնալ Հայաստանում` ի տարբերություն Ռուսաստանի եւ ԵՄ-ին ասոցացված Վրաստանի:

 

Իսկ թե ի՞նչն է պատճառը, փորձեցինք պարզել հենց նրանից. «Ես չեմ կարող մեկնաբանել ՌԴ կառավարության քաղաքականությունը` իրենց ներքին շուկայում վարվող գների վերաբերյալ: Բայց հայկական ընկերությունները ռուսական ընկերություններից են ձեռք բերում բենզին: Փաստաթղթերը կան, ներկայացված են մեր հանձնաժողովին»:

Ապա ընդգծեց. «Հարկերն իրենց նշանակությունը եւ էական ազդեցությունը թողնում են գնագոյացման գործընթացի վրա: Բազմիցս նշել եմ, որ Հայաստանում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է 8 տոկոս, այսինքն` բավականին փոքր է, եւ դա պայմանավորված է նրանով, որ մենք ռուսական շուկայից ենք ձեռք բերում այն: Հենց թեկուզ Ռուսաստանում հարկերը բավականին մեծ կշիռ ունեն բենզինի գնի մեջ, բացի այդ տեղափոխման ծախսեր են կատարվում, եւ այնուհետեւ մեր երկրում նույնպես բենզինը մեծ չափով հարկվում է: Այնպես որ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն, որը, բնականաբար, իր ազդեցությունն է թողել գների մակարդակի վրա»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ