Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարկերակ
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:18

«1998Թ.-ԻՑ ՀԵՏՈ ՀՅԴ-Ն ԵՐԲԵՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

ՀՀԿ ԳՄ անցած նիստից հետո վերջնականապես հստակեցվեց, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի առնվազն նախնական համաձայնություն կա: Նախնական խոսակցություններ, անշուշտ, կան, բայց թե պաշտոնապես այդ համագործակցությունն ինչ տեսք կունենա, ՀՅԴ-ն ինչ պաշտոններ ու ֆունկցիաներ կստանձնի, եւ, ամենակարեւորը, ինչ պատասխանատվություն, վերջնական իրավիճակը կպարզվի միայն շաբաթվա վերջին:

 

 

Չնայած դրան՝ օրակարգում այս հարցը շարունակում է շրջանառվել՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշեցին խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ տարի առաջ կոալիցիա կազմել եւ ավելի նպատակահարմար չէ՞ր դրան գնալ ընտրություններից հետո, նոր խորհրդարանական արդյունքների հիման վրա եւ նոր Սահմանադրության շրջանակներում: Եվ դրանից զատ՝ ՀՅԴ-ի Կառավարություն մտնելը դրական կամ բացասական ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսական, հասարակական եւ քաղաքական կյանքում: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց որոշ վերլուծաբանների հետ:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆՆ ապագայի վերաբերյալ դեռ հստակ տեսակետ չունի.
- Դժվար է կանխատեսել, թե երկու կուսակցությունների համագործակցությունը դրական կամ բացասական ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր ներքին կյանքի վրա: Սա քաղաքական գնահատականների հարց է, մենք չենք կարող կանխատեսումներ անել, մինչեւ չտեսնենք նրանց կատարած աշխատանքները: Ինչ վերաբերում է կոալիցիա ստեղծելու նպատակին, ապա կարծում եմ, արդեն պարզ է: ՀՅԴ-ն կկարողանա ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործել առաջիկա ընտրությունների ընթացքում, ինչը կուսակցության ղեկավարության հաշվարկներով՝ կարող է բալանսավորվել այն ընտրազանգվածի հաշվին, որը կքվեարկի իր օգտին, եթե մտնում են իշխանական կոալիցիա: Իսկ ՀՀԿ-ի համար կարեւոր է ավելացնել քաղաքական աջակիցների թիվը, որպեսզի ավելի վստահելի աջակցություն ունենա ընտրություններից առաջ:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ հակիրճ նշեց.
- Երկու կուսակցությունների համագործակցության արդյունքում սպասվելիք դրական ազդեցությունը միայն անձնական է, իսկ քաղաքական առումով չեմ կարծում, որ հատկապես ընտրություններից առաջ որեւէ փոփոխություն բերի ներքին կյանքում: ՀՅԴ-ն կոալիցիա է մտնում՝ նպատակ ունենալով խորհրդարանական ընտրություններում իր օգտին ապահովել բավականաչափ քվեներ:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆՆ ընդգծեց.
- Նոր չէ, որ ՀՅԴ-ն որոշել է համագործակցել իշխանական ուժերի հետ. քսան տարի է, որ նրանք համագործակցում են: Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո` այդ երկու կուսակցությունները միշտ էլ միասին են եղել: Ճիշտ է, ՀՅԴ-ն պարբերաբար հայտարարել է, թե ընդդիմություն է, բայց ամեն ինչ կեղծ է եղել: 1998 թվականից հետո ՀՅԴ-ն երբեք ընդդիմություն չի եղել: Անհաջող ընտանիքներ են լինում. մի օր բաժանվում, մի օր` միանում: Նույնը ՀՅԴ-ն է, մեկ հեռանում է, մեկ` միանում, բայց` ձեւական: Սա է պատճառը, որ քաղաքական ներքին կյանքում փոփոխություններ չեմ ակնկալում: Գոյություն ունեն ներքին խաղեր ու առճակատումներ, ինչը, ըստ իս, անհետաքրքիր է:ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ