Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:32

ԱՆԴՐԾՈՎՅԱՆ ՆԱՐԻՆՋՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ Է, ՔԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԽՆՁՈՐԸ

Տեղական շուկայում առկա գյուղմթերքների, մասնավորապես` տանձի ու խնձորի, լոլիկի ու վարունգի գներն Ամանորի նախաշեմին հասան ֆանտաստիկ չափերի: Հետո այդ ռեկորդները մի փոքր խամրեցին ¥օրինակ՝ 2,5-3 հազարանոց լոլիկն արդեն 1000-1200 դրամ է¤, բայց խոստովանենք, որ առնվազն տխուր է, երբ մեր տեղական խնձորը վաճառվում է 400-500 դրամով եւ ավել այնքան, որքան չգիտես որ հեռուներից Հայաստան հասած նարինջը: Թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսական մթերքների գների աճը, ովքե՞ր պետք է վերահսկեն գյուղմթերքի շուկան, եւ մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք  ՀՀ գյուղատնտեսության փոխնախար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ նշեց.

 

 

-Լոլիկի գները նախատոնական օրերին 2500-3000 դրամ եղել են հատուկենտ դեպքերում, միջին գինը եղել է 1500-2000 դրամ ¥նույն լոլիկը հիմա 1000-ից թանկ չէ, մինչդեռ գնագոյացման առումով գրեթե բան չի փոխվել: Այսինքն՝ գյուղատնտեսության փոխնախարարն էլ է, ըստ էության, փաստում, որ Ամանորին ունեցել ենք արհեստական գերբարձր գներ: Կարճ ասած, մեր ջերմոցատերերն` օգտվելով առիթից, սպառողի հաշվին մեծ-մեծ փողեր են աշխատել- Հեղ.¤: Դա պայմանավորված է պահանջարկով, որովհետեւ դեկտեմբերի վերջին տասնօրյակին կտրուկ պտուղ-բանջարեղենի նկատմամբ պահանջարկը մեծանում է եւ անպայման բերում է գների որոշակի բարձրացման: Ինչ վերաբերում է խնձորին, ես Ձեզ ասեմ, որ խնձոր շուկայում միշտ էլ եղել է` սկսած 150 դրամից բարձրանալով՝ մինչեւ 600 կամ մի փոքր ավել գնային դինամիկա: Այսօր շուկան բավականաչափ հագեցված է հատկապես խնձորի բերքով ¥բա էլ ո՞ւր մնաց այդ առաջարկ-պահանջարկը- Հեղ.¤: Տեսեք. այս տարվա հունվարից մինչեւ փետրվարի 8-ը արդեն հանրապետությունից արտահանվել է 1024 տոննա խնձոր եւ հիմա օրական 40-60 տոննա խնձոր է արտահանվում: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը 22 տոննա խնձոր:  Մենք աննախադեպ խնձորի բարձր բերք ենք ստացել, եւ իրականում մեր շուկան բավականին հագեցված է խնձորով: Խնձորի գների բարձրացման մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ երեք-չորս տարի առաջ տեղական խնձորի գինը 1200-1300 դրամից չէր իջնում ¥նման բան չի եղել- Հեղ.¤, բայց հիմա շուկան այնքան է հագեցված, որ միջին գինը` 200-250 դրամ է: Պարզ է` հատընտիր, խոշոր, աչք ծակող խնձորները գուցե լինեն 500-600 դրամ, որը կարող է ձեռք բերել ապահովված խավը: Բայց սովորական ուտելու համար խնձորը կարելի է գնել 150-200 դրամով ¥լավ էլի-Հեղ.¤, որը ոչ մի բանով չի զիջում հատընտիր խնձորի համին:

 

- Բայց չէ՞ որ, երբ այդ առաջարկ-պահանջարկի արդյունքում տեղական շուկան ողողվում է, ասենք, թուրքական լոլիկով եւ այլ գյուղմթերքներով, որը հնարավոր է մի քանի անգամ որակի առումով զիջում է մեր տեղական արտադրանքին, բայց գնային առումով մատչելի լինելու պատճառով քաղաքացին առավելությունը տալիս է թուրքականին, ի՞նչ պետք է արվի այս ուղղությամբ, որ տեղականն էլ սպառողի համար մատչելի լինի:
- Միանշանակ ճիշտ եք, որակական առումով մեր տեղական արտադրանքը մի քանի անգամ գերազանցում է թուրքական արտադրանքին, եւ այս տարի իրականում կա տեղական լոլիկի եւ վարունգի բավականին աճ: Ընդ որում պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ` հունվարից մինչեւ փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում 20266 տոննա լոլիկ է Հայաստանից արտահանվել եւ 580 տոննա վարունգ այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընդամենը 49 տոննա լոլիկ է արտահանվել, իսկ վարունգի արտահանման թիվը եղել է 0: Սա խոսում է այն մասին, որ կա մեր տեղական արտադրանքի ծավալների կտրուկ ավելացում: Ինչ վերաբերում է գնային խնդրին, ապա, անկասկած, թուրքական լոլիկը բոլոր ժամանակներում էլ եղել է ավելի էժան, քան մեր տեղականը: Որովհետեւ թուրքական արտադրանքի ցածր գների վրա ազդում են տարբեր գործոններ, որոնցից ամենակարեւորը` էներգակիրների ցածր գներն են ¥իրականում 1 կգ-ի հաշվով էներգիայի էֆեկտը 20-30 դրամից չի կարող անցնել, եթե կարողանան նորմալ բերք ստանալ- Հեղ.¤:
- Եթե խոսում ենք առաջարկ-պահանջարկից, ապա համաձայնեք, որ գյուղացին իր արտադրանքը քաղաքացուն ինքնարժեքի համեմատ բավական բարձր գներով է վաճառում ¥մինչդեռ նույն քաղաքացու հարկերի հաշվին պետությունը վարկային սուբսիդիաներ է տալիս¤, իսկ երբ գալիս է վարկերը փակելու ժամանակը բողոքում է, թե, պետություն, օգնի, եւ էլի նույն սպառողի հարկերի հաշվին: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Նախ ես համաձայն չեմ, որ գյուղացին ապրանքը թանկ գնով է վաճառում, որովհետեւ իրականում մեր գյուղատնտեսական մթերքների գները բավականաչափ մատչելի են: Անընդհատ մենք ասում ենք՝ պետք է ապահովել սպառողի պահանջները, բայց չպետք է մոռանալ, որ նույն գյուղացու համար բարձրացել են ծառայությունների, սպասարկումների գները, որից բխում է գյուղմթերքների որոշակի ինքնարժեքի բարձրացում: Այնպես որ՝ որեւէ մեկի մոտ տպավորություն թող չստեղծվի, որ գյուղացին բարձր գնով ապրանք է վաճառում եւ մեծ շահույթներ է ստանում, բացարձակապես չկա նման բան: Իսկ վարկերը, այո, գյուղացին վերցնում է բարձր տոկոսներով եւ, բնականաբար, պետք է ժամանակի ընթացքում այդ վճարումները կատարի: Ամեն դեպքում՝ վարկի տոկոսները բարձր են, դրա համար Կառավարությունը որոշակի քայլեր է իրականացնում, մասնավորապես՝ սուբսիդավորման գործընթաց է իրականացվում, բայց դա էլ սահմանափակ քանակություն է:
- Այդ դեպքում, ինչո՞վ կբացատրեք, որ չգիտես որտեղից, հազար ու մի սահման հատելով` Հայաստան ներկրվող նարնջի գինը շատ ավելի ցածր է, քան տեղական նույն խնձորինը:
- Բայց դրա մեջ ի՞նչ կա արտառոց. եթե նախկինում 700-900 դրամով էր նարինջը վաճառվում, հիմա ՌԴ-ն արգելել է թուրքական ապրանքների մուտքը, եւ այդ նարինջը, որը տարվում էր ՌԴ, հիմա այնքան է կուտակվել թուրքական շուկայում, որ շատ մատչելի գնով արտահանվում է Վրաստան, ապա բերվում Հայաստան, դրա մեջ զարմանալու բան չկա ¥այստեղ հավելենք միայն, որ տեղական խնձորից նկատելիորեն էժան վաճառվող նարինջը հիմնականում թուրքական չէ- Հեղ.¤:
Արդյունքում՝ մեկ բան է հստակ: Հայաստանից ավելացել է գյուղմթերքների արտահանումը, որը, ի վերջո, բերում է տեղական գների աճի: Եվ հենց այստեղ պետք է լիներ պետության կարգավորող դերը. տեղական սպառում-արտահանում շղթան բալանսավորել այնպես, որ, բերված օրինակով, տեղական, սովորական, ոտի հետ գնացող խնձորը չդառնար աֆրիկաներից բերած նարնջից թանկ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Վերջին Թարմացում on Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:42