Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ` ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ


- Հարգելի բժիշկ, ո՞րն է կոչվում անպտուղ ամուսնություն: Արհեստական վիժումը կարո՞ղ է անպտղության պատճառ դառնալ:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

-Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները: Ժամանակի ընթացքում նոր կյանք ծնելու անիրագործելիությունը սպանում է այն ուրախությունը, որը պարգեւում է ամուսիններին սեքսուալ զգացումը, հաճախ դառնում է ամուսնալուծության, նաեւ նոր զուգընկեր որոնելու պատճառ: Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է սոցիալական եւ բժշկական առումներով:

Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունն ամուսնալուծության պատճառ է դառնում: Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը: Անպտղությանը կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:
Տարբեր են կանանց անպտղության պատճառները, որոնք լինում են առաջնային եւ երկրորդային: Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինն անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:
Առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնային   խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլեւս չեն կրճատվում, եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, եւ սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը:
Անպտղության առավել տարածված պատճառներից մեկը արհեստական վիժումն է (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:
Լինում են դեպքեր, երբ հղիությունը սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական բուժում:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ