Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՓՈԽԵ՞Լ, ԹԵ ՉՓՈԽԵԼ ՏԵՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ


Օրերս նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը: Նրա գրական գործունեության մասին քննարկումներից եւ խոսակացություններից զատ, որոշ մտավորականներ անդրադարձան նաեւ 2000 թվականին օղակաձեւ այգում տեղադրված Վ. Տերյանի արձանին: Երեք մետր բարձրությամբ քանդակի ճարտարապետը` Համլետ Խաչատրյանն է, իսկ քանդակագործը` Նորայր Կարգանյանը:
Մտավորականներին չի գոհացնում արձանի ընդհանուր տեսքը: Այսպես, հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով` արձանը չի պատկերում Տերյանին, քանի որ այնտեղ նստած է վիզը ծուռ, խեղճ ու կրակ մի տղա: Ըստ նրա, մինչդեռ Տերյանը երբեք խեղճ չի եղել, ավելին` «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» տողերի հեղինակը չէր կարող այդպես վիզը ծռել ու խեղճանալ:

 

 

Ի դեպ, տարիներ առաջ Տերյանի արձանը փոխելու առաջարկով մի շարք մտավորականներ կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացրին եւ արդյունքի չհասնելով` դադարեցրին բողոքը:
Արդյո՞ք պետք է փոխել Վահան Տերյանի արձանը: Այս հրատապ հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց մասնագետների հետ:
«ՍԱ ՏԵՐՅԱՆ ՉԷ, ԽԵՂՃՈՒԿՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է»
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ, գրաքննադատ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ.
- Երբ 2000 թվականին Տերյան փողոցում բացվեց այդ արձանը, առաջին ելույթ ունեցողներից մեկը ես էի: Այդ ժամանակ ասացի իմ առաջին տպավորությունը, որ սա Տերյան չէ, սա խեղճուկրակություն է: Այդ նիհար, թոքախտ, կծկված, տերեւների մեջ կորածը Տերյանին չի ներկայացնում: Քանդակագործը պետք է քանդակեր բանաստեղծի ոգին, այլ ոչ թե թշվառությունն ու թոքախտավորությունը: Չեմ հավանում այդ արձանը, այն շատ վատն է: Տերյանը արձան ունի նաեւ իր անունը կրող դպրոցի առջեւ, այն էլ լավը չէ: Անկախ մյուսների հայտնած կարծիքից, իմ կարծիքով` Երեւանում պետք է տեղադրվի Տերյանի մի լավ արձան: Քանդակագործը պետք է այնպիսին լինի, որը կարողանա ստեղծել տերյանական կերպար: Առանձնապես ոգեւորված չեմ նաեւ Նիկողոս Նիկողոսյանի արձանով:
«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԵՐՅԱՆԻՆ ՔԱՆԴԱԿԵԼ ՁԻՈՒ ՎՐԱ ՀՊԱՐՏ ՈՒ ԽՐՈԽՏ ՀԱՅԱՑՔՈՎ»
ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ.
- Մինչ Տերյանի արձանին հասնելը, ասեմ, որ Երեւանում շատ արձաններ կան, որոնք չեն համապատասխանում կոմպոզիցիային, կերպարին, Երեւան քաղաքին, հասարակ ճաշակին: Շատ արձաններ կան, որ պետք է դրանց մասին խոսեն: Տերյանի արձանն իր ֆորմաներով եւ լուծումներով շատ ավելի լավ է, քան Երեւանում անկախության վերջին տարիներին տեղադրված արձանների 80-90 տոկոսը: Թող այդ ամենին նայեն այլ տեսակետից եւ հասկանան, որ արվեստն ունի ոճեր, չի կարելի լիրիկ Տերյանին քանդակել ձիու վրա հպարտ ու խրոխտ հայացքով: Թող քանդակը լինի վիզը ծուռ, բայց լավը, բայց ոչ թե վիզը ուղիղ ու վատը:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ