Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Սպորտ
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:08

 

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՁԵՌԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Անցած տարվա մի շարք ձախողումներից հետո հայ շախմատիստները տարին սկսել են բավական ակտիվ ու արդյունավետ՝ հասնելով հաջողության տարբեր մրցաշարերում: Այս օրերին հայ գրոսմայստերները հիմնականում ուժերը ներդնում են տարբեր երկրների ակումբային առաջնություններում՝ օգնելով իրենց թիմերին հասնել հաջողության: Այսպես, գրոսմայստեր Արման Փաշիկյանը իրանական «Սայպ» ակումբի կազմում դարձել է Իրանի ակումբային չեմպիոն եւ թիմի կազմում արժանացել է «Անդիշմանդանի գավաթին»: Արման Փաշիկյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության` 8 խաղերում վաստակելով 5,5 միավոր:

 

 

Երեկ կրկին Իրանում մեկնարկեց նաեւ «Խազարի գավաթ-2016» մրցաշարը, որին մասնակցում են հայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ Սարգիս Մկրտչյանը եւ Հովհաննես Հակոբյանը: Ի դեպ, օրեր առաջ Իրանում Հովհաննես Գաբուզյանը եւ Կարեն Գրիգորյանը մասնակցում էին Ֆերդոսի 6-րդ բաց մրցաշարին: Հայ գրոսմայստերների արդյունքը կարելի է բարձր համարել. երկուսն էլ 9 հնարավորից վաստակեցին 7 միավոր եւ կիսեցին 3-10-րդ հորիզոնականները՝ միայն կես միավորով ետ մնալով 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած Պավել Մալետինից եւ Մաքսիմ Չիգաեւից: Այնպես որ, «Խազարի գավաթ-2016»-ում հայ գրոսմայստերները լավ հանարավորություններ ունեն` առաջատար դիրքեր զբաղեցնելու:
Առաջիկայում կարեւոր շախմատային իրադաձությունների կենտրոնում լինելու է նաեւ Լեւոն Արոնյանը: Մոտ մեկ ամսից՝ մարտի 10-ին Մոսկվայում կմեկնարկի ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության 2014-2016 թթ. շրջանի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցելու է հայկական շախմատի առաջատարը: Այս մրցաշարը շատ կարեւոր է Արոնյանի համար, հաշվի առնելով նաեւ, որ նա չէր վաստակել հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք, եւ աշխարհի լավագույն 7 գրոսմայստերների հետ պայքարելու է որպես կազմակերպիչ երկրի կողմից առաջադրված մասնակից: Իհարկե՝ նաեւ չպետք է մոռանալ, որ մրցաշարին մասնակցելու համար պայքարի ընթացքում Արոնյանը դժվար ժամանակներ էր ապրում` խոշոր մրցաշարերում չկարողանալով հավասար պայքար տանել իր հիմնական մրցակիցների հետ: Այժմ հայ գրոսմայստերին հաջողվել է շտկել իրավիճակը, եւ դա արտացոլվում է նաեւ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցրած նրա հորիզոնականի վրա: Վերջին տվյալներով` Արոնյանը չորրորդ տեղում է՝ 2792 վարկանիշով, մինչդեռ 2015 թվականի ընթացքում հասցրել էր անգամ դուրս մնալ լավագույն տասնյակից եւ միայն տարեվերջին վերադարձավ տասնյակ:
Չնայած, մինչ հավակնորդների հեղինակավոր մրցաշարը Արոնյանը ուժերը կփորձի Ցյուրիխում այսօր՝ փետրվարի 12-ին մեկնարկող գերհզոր մրցաշարում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին եւ Ալեքսեյ Շիրովը: Եվ այստեղ էլ պարզ կդառնա, թե Արոնյանն ինչ մարզավիճակով է մեկնելու աշխարհի չեմպիոնության համար պայքարին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ