Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Փանջունի
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:16

 

ՏԵՂԱՎՈՐԵՑԻՆ (ՌԴ-Ի ԿՈՂՄԻՑ ԲԱԹՈՒՄԻ 21 ԹՎԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ պայմանագրի չեղյալ հայտարարելուց հետո հաշվի առնելով Հրանուշ Հակոբյանի փորձը, Սփյուռքի հետ աշխատանքը` նրան նշանակելու են Ղարսի գուբերնատոր, իսկ Արագած Ախոյանին` Սուրմալուի քրդերի շաման:

 

 

ՇԱԲԱԹՎԱ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԸ
Քավության Աշոտյան:

ՊԱՀՔԻ ՄԱՏԱՂԱՑՈՒՆ
(ՀԱՆՈՒՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՇՈՏՅԱՆԻՆ
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ` ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԻՆ
ԿՏԱԿԱՐԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
ՀՀԿ-ն որոշեց իր սիրելի զավակ Աշոտյանին զոհաբերել հանուն կոալիցիայի, բայց ինչքան էլ Աշոտյանը սպասում էր, որ զոհաբերողի ձեռքը բռնող կլինի, այդպես էլ չեղավ:

Ըստ Սահմանադրական դատարանի` Արթուր Բաղդասարյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի աթոռն այնպես է մխտռել, որ նույնիսկ Աշոտյանը չի ուզում վրան նստել:ԴԻԱԳՆՈԶ
(ԳԱԼՈՒՍՏ ԳՐԻԳՈՐԻՉԻ` ԴԱՇՆԱԿ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ԴԱՇՆԱԿ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ` ՀԱՅՏՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Ըստ Գալուստ Գրիգորիչի` էս անգամ էլ ՀՀԿ-ն դաշնակ ընկավ:

ՀԱՋՈՂՎԱԾ ՏՐՅՈՒԿ
(ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՊԱՇՏՈՆ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՂԱՆԱԼՈՒ, ԻՍԿ ՀԻՄԱ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Խռովել եմ, գա՞մ:

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊՈՐՏՖԵԼԸ ՀՅԴ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում երկիր ա, եվրոպացիները փողերս գողացան, դաշնակները` պաշտոնս:

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ
ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ
(«ԻՄ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԼՈՒՐԵՐԸ
ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ»`
ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ էկոնոմիկայի նախարարն իր կյանքի ամենածանր շաբաթն է ապրում:

ՄԱՅԻՍ, ՎԱՅԻՍ
Ըստ շրջանառվող լուրերի` ՀՅԴ-ն ՀՀԿ-ին առաջարկել է կոալիցիա կազմել մինչեւ մայիս ամիսը, քանի որ մայիսին, ըստ ավանդույթի, հարսանիք չեն անում: