Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՀՈՒՍԱՄ, ՈՐ ԱՆՈՒՇԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ»

Փետրվարի 22-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով: Թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում, իսկ փետրվարի 21-ին կմեկնեն մրցավայր: Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարում աղջիկներից պայքարի մեջ կմտնի 51 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը, ով նաեւ այս տարի կպայքարի օլիմպիական ուղեգրի համար: «Իրավունքը» զրուցեց բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

 

 

-Օլիմպիական տարի է, որը լարված ընթացք է խոստանում: Ուղեգրի համար պայքարող մեկ աղջիկ ունենք: Ինչպե՞ս եք պատրաստվում Անուշի հետ անցնել այս բարդ ճանապարհը:

 

- Այդ ճանապարհը, բարեբախտաբար, ես Անուշի հետ միայնակ չեմ անցնում. ինձ շատ է օգնում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Առջեւում ունենք ստուգողական մրցաշար, դրանից հետո շատ լուրջ մրցաշարի ենք մասնակցելու Թուրքիայում, որտեղ Անուշը կունենա վարկանիշ ձեռք բերելու հանարավորություն: Նա քրտնաջան աշխատում է, եւ հույս ունեմ, որ կհասնենք այդ արդյունքին: Արդեն այս առաջնությունից հետո Աշխարհի առաջնությունն է, որտեղ առաջին երեք տեղերը եւս վարկանիշ են ապահովում: Թուրքիայի մրցաշարից հետո փաստորեն մի ամիս ժամանակ կունենաք` հանգստանալու եւ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար: Սակայն եթե հաջողվի վարկանիշ ձեռք բերել Թուրքիայում, մենք արդեն կմտածենք՝ մասնակցե՞լ Աշխարհի առաջնությանը, թե՝ ոչ:
- Արդեն հասցրե՞լ եք ուսումնասիել Անուշի մրցակիցներին՝ մեր մարզուհու պայքարն ավելի լավ պատկերացնելու համար:
- Ամեն ինչ շատ փոփոխական է, ամեն բան կախված է վիճակահանությունից: Առավել եւս, որ պոտենցիալ մրցակիցները հնարավոր է ավելի բարձր կամ ցածր քաշային կարգում հանդես գան…
- Օրեր առաջ Բռնցքամարտի ֆեդերացիայում առաջին անգամ անցկացվեցին մարզիչների որակավորման քննություններ: Նախաձեռնությունն ի՞նչ դրական միտումներ կտա` ըստ Ձեզ:
- Ես քննություն չեմ հանձնել, քանի որ ունեմ 3 աստղ: Բայց շատ բաներ կան, որ մենք մոռանում ենք, եւ վերհիշելը շատ կարեւոր է:
- Ըստ Արթուր Գեւորգյանի՝ այս նախաձեռնությունը պատահական մարդկանց մուտքը բռնցքամարտ կբացառի: Իսկ այդ պատահական մարդկանց մուտքը որքանո՞վ կարող է ճակատագրական լինել այս մարզաձեւում:
- Երբ աշխատում են ոչ մասնագետ մարդիկ, մարզիկները հայտնվում են սխալ ուղու վրա եւ արդյունքում դատապարտվում ձախողման:
- Միջազգային հարթակում Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանն են, որ հասցրել են ասել իրենց խոսքը: Կա՞ն այլ անուններ, որոնց մասին դեռ կհասցնենք լսել:
- Դեռ վաղ է անուններ նշել, որովհետեւ առջեւում պատանիների ու երիտասարդների Հայաստանի առաջնությունն է, որի ընթացքում էլ ի հայտ կգան լավագույնները: Այդ ժամանակ ավելի հստակ կկարողանամ պատասխանել ձեր հարցին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ