Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Արտաքին Քաղաքականություն
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:35

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՑ ԱՐԴԻ «ԵՎՐԱԱՐԺԵՔՆԵՐԸ»

Մի քանի տարի առաջ Վատիկանի եւ ռուսական եկեղեցու մերձեցումը ֆանտաստիկայի ժանրից կհամարվեր: Մի քիչ էլ հետ գնանք. պատմականորեն չնչին ժամանակահատված՝ մի 30 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ կգա մի օր, երբ Հռոմի պապը կխոսի Ռուսաստանում քրիստոնեության աննախադեպ ծաղկման եւ Վատիկանի հիմք հանդիսացող եվրոպական կաթոլիկության դառը վիճակի մասին:ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՆՑ


 

 

 

Ու ահա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը Կուբայում՝ Հավանայում ոչ միայն տարիների կամ տասնամյակների, այլ՝ հարյուրամյակների կտրվածքով էր «տաբուների» չեղյալ համարում նշանակում. նման հանդիպում 11-րդ դարից այս կողմ չէր եղել: Բայց այն, որ հանդիպելուց զատ՝ Պապն ու Պատրիարքը 30 կետից բաղկացած հռչակագիր ստորագրեցին՝ արձանագրելով ոչ միայն հնուց եկած եկեղեցական խնդիրների, այլեւ՝ ներկայիս համաշխարհային քաղաքականության վերաբերյալ միասնական տեսակետ, դա արդեն ոչ շատ վաղ անցյալում ֆանտաստիկ կհամարվեր:
Թե ինչու այս հանդիպումը տեղի ունեցավ հատկապես Հավանայում՝ ԱՄՆ-ի քթի տակ, անշուշտ, իր հերթին է որոշ մտորումների տեղիք տալիս: Բայց մինչ այդ հաջորդ առանցքային հարցը՝ ինչպե՞ս հնարավոր եղավ Պապի եւ Պատրիարքի հանդիպումը, ինչո՞ւ այս պահին եւ որն է դրա խորքային իմաստը: Այս հարցերին հասնելու համար` նախ մեկ պարզ հանգամանք շեշտենք. Հռոմի պապը ոչ թե պարզապես կաթոլիկ եկեղեցու, այլեւ, այսպես ասած, ավանդական Եվրոպայի, եվրոպական հին քաղաքական էլիտայի առաջնորդն է: Եվ այդ եվրոպական հին էլիտան է, որ հայտնվել է որոշ մահացու հարվածների տակ: Նախ՝ ժամանակակից եվրաարժեքներ կոչվածը` կաթոլիկության տակ դրված դանդաղ գործունեության ական է, որը ժամանակի ընթացքում փոխել է Եվրոպայի ավանդական կաթոլիկական դեմքը՝ այն աղճակատելով տարաբնույթ աղանդներով, գենդերներով եւ նման այլ «արժեքներով»: Իսկ դա, բնական է, նաեւ աշխարհի մասշտաբով կաթոլիկական հոտից միլիոնավոր ու միլիոնավոր հավատացյալների է հեռացրել՝ կտրուկ թուլացնելով Վատիկանի եւ Պապի երբեմնի կշիռը: Երկրորդը. Եվրամիություն կոչվածը ոչ միայն այդ  «արժեքների» առաջ մղողն է Հին աշխարհում, այլեւ իր մեջ, այսպես ասած, հավասար ձայնի իրավունքով` ներառելով ամերիկյան հստակ գերիշխանության տակ գտնվող ոչ ավանդական եվրոպական երկրներին, իրենց հերթին են լրջորեն թուլացրել եվրոպական դասական էլիտային եւ նորից՝ Պապին: Եվվերջին հարվածը, որն արդեն կարող է միանգամից ավարտին հասցնել եվրոպական դասական էլիտայի այդ հոգեվարքը` դեպի Հին աշխարհ ներգաղթյալների տեսքով ներկայիս իսլամական արշավանքն է: Կարճ ասած՝ Հին Եվրոպան Վատիկանով եւ մինչեւ իսկ՝ ազգային պետականություններով հանդերձ կանգնած է իր երբեմնի տեսքով ու ֆունկցիոնալ իմաստով բառացիորեն մահվան շեմին, եւ Պապի այս կտրուկ տեղաշարժը Ռուսաստանի ուղղությամբ ոչ միայն սպասելի էր, այլ՝ նույնիսկ պարտադրված, ինչպես որ ժամանակին՝ ՌԴ նախագահի եւ Պապի հանդիպման օրերին ենթադրելու առիթ ունեցել ենք:
Պատրիարք Կիրիլը, որը իր հերթին է ռուսական քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը, հանդիպելով Պապին, ըստ էության, նախ ցույց տվեց, որ ՌԴ-ն էլ է պատրաստակամ այդ մերձեցմանը, բայց, որ այդ ամենը հստակ փաստաթղթային տեսք ստանա. համենայնդեպս՝ քաջատեղյակ փորձագետները վստահեցնում են, որ համատեղ հռչակագիրը հենց ռուսական կողմի նախաձեռնությունն էր: Համենայնդեպս այն, որ այդ հռչակագրով Պապն ընդունում է. «Մենք երախտագիտություն ենք հայտնում Աստծուն` քրիստոնեական հավատի աննախադեպ ծաղկման համար, որը ներկայումս տեղի է ունենում Ռուսաստանում...»:Եվ միանգամից էլ Պապն ու Պատրիարքը փաստում են.
Նայենք այս մտքերի բուն իմաստին. այսպիսով՝ Հռոմի պապն ընդունում է, որ Եվրոպայում քրիստոնեական արժեքները մտահոգիչ անկում են ապրում՝ զիջելով դիրքերը տարաբնույթ աղանդներին եւ «մարդու իրավունքներ» կոչված մերօրյա աթեիզմին: Եվ, փոխարենը, քրիստոնեությունն իր բոլոր ավանդական արժեքներով հանդերձ՝ «աննախադեպ ծաղկում» է ապրում Ռուսաստանում: Թե անսխալական համարվող Պապի այս տեսակետը ոչ միայն կաթոլիկությանը, այլ՝ ողջ քաղաքական աշխարհին ուղղված ինչ մեսիջ է, դժվար չէ կռահել:
Առավել եւս, որ կարելի է նաեւ ԱՄՆ-ին հղված մեսիջ կարդալ հռչակագրի տողատակերում.
«Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը, որը սկսվել է այդքան արյունահեղ հակամարտություններից հետո, շատերի կողմից ընդունվեց որպես խաղաղության եւ անվտանգության երաշխիք: Միեւնույն ժամանակ մենք զգուշանում ենք այնպիսի ինտեգրացիայից, որը չի հաստատում կրոնական անհատականություն: Բաց լինելով մեր քաղաքակրթության մեջ այլ կրոնների ներդրումների առաջ, մենք համոզված ենք, որ Եվրոպան իր քրիստոնեական արմատներին հավատարմության կարիք ունի... Որ Եվրոպան պահպանի երկու հազարամյակում ձեւավորված իր հոգին»:«Ընտանիքը՝ դա մարդու եւ հասարակության կյանքի բնական հիմքն է: Մենք անհանգստացած ենք շատ երկրներում ընտանիքի ճգնաժամով...
Ընտանիքը, դա ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ԿՆՈՋ ազատ եւ հավատարիմ սիրո վրա հիմնված ակտ է...»:Ու այստեղ հիշեցնենք, որ Պապն ու Պատրիարքն այս մասին հայտարարում են Կուբայում՝ ԱՄՆ-ի հենց քթի տակ: Նույն ԱՄՆ-ի, որն ընդամենն ամիսներ առաջ պաշտոնապես օրինականացրեց միասեռական ընտանիք կոչվածը՝ դեռ մի բան էլ նախագահի մակարդակով կոչ անելով աշխարհին՝ հետեւել այդ օրինակին: Եվ ահա Պապը ¥դեռ Պատրիարքին մի կողմ թողնենք, ըստ էության, ֆիքսում է, որ միասեռական ընտանիք կոչվածը քրիստոնեական հավատքից կոպիտ շեղում է: Այսինքն այն պահին, երբ Ռուսաստանում քրիստոնեությունն «աննախադեպ ծաղկում» է ապրում, նույն պահին ԱՄՆ-ը կոպտորեն ոտնահարում է քրիստոնեական արմատական արժեքներից մեկը եւ դրանով՝ ողջ կրոնը: Իսկ սա արդեն պարզապես մեսիջ չէ: Սա ավելի շուտ նմանվում է գլոբալ դիրքորոշման, թե եվրոպական դասական էլիտայի առաջնորդ Հռոմի պապը որտեղ է տեսնում Ռուսաստանին եւ որտեղ՝ ԱՄՆ-ին:
Եվ թեմայից մի փոքր շեղվելով` չմոռանանք հիշեցնել, որ խոսքը նույն այն «եվրաարժեքների» մասին է, որոնք այդքան համառորեն խցկում են նաեւ Հայաստան: Լավ է, որ հիմա Հռոմի պապն էլ է ասում նույնը, որ դրանք ոչ թե արժեքներ, այլ՝ քրիստոնեությունը կոպտորեն ոտնահարող երեւույթներ են: Դե սպասենք, թե սրանից հետո մեզ «եվրոպականացնող» եվրաչինովնիկությունն ու նրա հայաստանյան էմիսարներն ինչ են երգելու:
ՀԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՄԵԿՆԱ՞ՐԿԸ
Անշուշտ՝ Պապի եւ Պատրիարքի համատեղ հռչակագրի քաղաքական հետեւանքները դեռ իրենց զգացնել կտան: Իհարկե՝ միամտություն կլիներ անգամ մտքի ծայրով անցկացնելը, որ այսպիսով Պապը քրիստոնեական աշխարհի թիվ 1 առաջնորդի կարգավիճակը զիջում է Ռուսիո պատրիարքին, կամ, որ որպես եվրոպական հին քաղաքական էլիտայի լիդեր, իրեն անվերապահորեն դնում է ռուսական քաղաքական ենթակայության տակ: Եվ ավելին. կաթոլիկական Վատիկանի եւ ուղղափառ Մոսկվայի միջեւ հին կրոնական հակասություններն էլ են պահպանվում: Ճիշտ է՝ Ֆրանցիսկոսը, ինչպես նաեւ՝ Կիրիլը փայլուն անհատներ են եւ մի շարք հին վեճերի շուրջ միգուցեեւ ժամանակի ընթացքում կլուծեն: Սակայն քաղաքական առումով Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հակասություններն Ամերիկայի հայտնագործումից առաջ էլ կային եւ կպահպանվեն: Պարզապես ներկայումս կա Հին Եվրոպայի եւ ՌԴ-ի շահերի համընկնում. Եվրոպան փորձում է ժամանակակից «արժեքների» տակ վերջնականապես չճզմվել: ՌԴ-ն էլ հասկանում է, որ Եվրոպան դիմադրողականությունը վերջնականապես կորցնելու դեպքում, վերածվելու է ամերիկյան անվերապահ ենթակայության տակ գործող 500 միլիոնանոց վառոդի տակառի՝ պատրաստ Վաշիգտոնի առաջին իսկ հրամանով պայթել Ռուսաստանի ուղղությամբ: Հենց այդ ամենը թույլ չտալու շուրջ էլ հնարավոր եղավ այս համագործակցությունը:
Բայց նաեւ նկատենք, որ Պապի եւ Պատրիարքի հռչակագրում անգամ էլի առաջին պլանում մնաց Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի թեման այն պարզ պատճառով, որ Մերձավոր Արեւելքում դիրքերը զիջելու դեպքում՝ նաեւ Եվրոպայում ԱՄՆ-ը ստիպված կլինի գնալ ստրատեգիական նահանջի՝ տեղը զիջելով եվրոպական ավանդական արժեքներին՝ Պապի գլխավորությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ