Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:45

 

«ԵԹԵ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻՆԵՐ, ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԷԻՆ ԴԻՄԻ ՌԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ նամակ է հղել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովին` մասնավորապես ողջունելով ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինի ու Սերգեյ Օբուխովի նախաձեռնությունը, որոնք առաջարկել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը:

 

 

Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց հենց Տ. Սարգսյանից.–Նախքան Մոսկվայի պայմանագրին անդրադառնալը, կցանկանայի վերհիշեինք նաեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում  Հայաստանի առաջին հանրապետության եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրը, որով Հայաստանին պետք է մնար ընդամենը 10-12 հազար քառ.կմ տարածք: Եվ միայն 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի տարածքը հաստատվեց 30 հազ. քառ. կմ: Այդ նույն պայմանագիրը վերահաստատվեց նաեւ հոկտեմբերին, որտեղ Խորհրդային Հայաստանը մեծ դժվարությամբ կարողացավ անցկացնել այդ պայմանագիրը, որովհետեւ Թուրքիան հենվում էր 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի վրա: Վերադառնալով մեր ռուս գործընկերների նախաձեռնությանը` ասեմ, որ նրանք չեն մոռանում այն, ինչ տեղի է ունեցել ժամանակին Հայաստանի տարածքներում` եւ դա շատ լավ է, որովհետեւ հենց 1921 թվականի Կարսի պայմանագրով նախատեսվում էր, որ Կարսի նահանգը, Մասիսը պետք է անցնեին Հայաստանի կողմը, բայց այդ ամենը չհաջողվեց: Եվ այսօր մեզ համար շատ հաճելի է, որ մեր ռուս ընկերները` հատկապես Պետդումայի կոմունիստները բարձրացնում են այդ հարցը:
– Բայց որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այս նախաձեռնությունը դառնա ողջ ՌԴ Պետդումայի դիրքորոշումը:
– Մենք այդ հարցի կապակցությամբ խորհրդակցել ենք Ռուսաստանի Կոմկուսի հետ, մեզ հայտնի է նաեւ Կոմկուսի առաջնորդ Զյուգանովի կարծիքն այդ կապակցությամբ: Եթե Պետդուման այդպիսի որոշում ընդունելու լիներ, ապա կոմունիստները չէին դիմի Ռուսաստանի իշխանություններին, այլ կդիմեին Պետդումային, որպեսզի այն կայացներ համապատասխան որոշում: Այնպես որ, կարծում եմ` չպետք է շտապել, առաջ ընկնել, ոգեւորվել: Մենք պետք է իմանանք, թե ում հետ գործ ունենք: Մեր հարեւանը Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի` իր 80 միլիոն բնակչությամբ, եւ ատամները սրած, նրանք միշտ Հայաստանը համարում են սեպ` իրենց հետագա ծրագրերն իրագործելու համար: Դրա համար հարկավոր է ցանկացած առիթ օգտագործել եւ ժամանակին համահունչ քայլեր ձեռնարկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ