Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:47

 

ԶԱՐՄԱՆՔ

Լենին պապին վաղուց մեռել է, սակայն մեր ընդդիմադիրների մեջ կան այնպիսի միամիտներ, որ մինչեւ հիմա հավատում են նրա «կայծից բոց կբռնկվի» կարգախոսին: Սարեցու միամտությամբ այդ կարգախոսին զարմանալիորեն հավատում է «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ. «Իսկապես, հասարակության կողմից մեծ ակտիվություն չկա: Բայց քաղաքական գործընթացն առանց բողոքի ակցիաների հնարավոր չէ առաջ շարժել, հասարակությունն ավելի խոր ապատիայի մեջ կընկնի, եթե տեսնի, որ նույնիսկ մի քանի հոգի բողոքող չկա: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ ամեն ինչ հարաբերական է` քաղաքական իրավիճակը շատ արագ կարող է փոխվել: Ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ պետություններում քիչ չեն դեպքերը, երբ մի քանի հոգով նստել են, բայց հաջորդ խորհրդարանում մեծամասնություն են կազմել»: Դե ինչ ասես, մեր երկրում նույնիսկ մանկապարտեզների սաները չեն հավատում հրաշքների, սակայն պարոն Մարտիրոսյանը հավատում է:

 

 

Իսկ թե ինչու չի կարող տեղի ունենալ Արմեն Մարտիրոսյանի երազած հրաշքը, եւ ինչու մեր ընդդիմադիր դաշտում կայծից բոց չի բռնկվում, բավականին պարզ ձեւով ներկայացրել է ամենայն հայոց «լուսավորիչ» ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Նա փաստում է այն զարմանալի իրողությունը, որ մեր ընդդիմադիր «կայծքարերը» բավականին անորակ են. «Մշտապես բախվել եմ այն իրողությանը, որ ընդդիմադիր լիդերները միմյանց նկատմամբ բազմաթիվ անձնավորված մոտեցումներ ունեն, որոնք միշտ չէ, որ նպաստում են համաձայնության եզրեր գտնելուն: Չեն կարողանում անձնական խնդիրները ստորադասել միասնական քաղաքական պայքարի սկզբունքներին` անձնական մոտեցումները միշտ գերակայում են: Նման պայմաններում միասնականություն չի լինի»: Դե ինչ, պարոն Մարուքյանը լոռեցու միամտությամբ փաստում է այն, որ ընդդիմադիր առաջնորդները ծայրահեղ էգոիստ են: Իսկ էգոիստից ցանկացած գործում օգուտը նույնքան սահմանափակ է, որքան ուրագից:
Կա այսպիսի մասնագիտություն` քաղտեխնոլոգ, ու այդ մասնագիտության տեր մարդիկ ամենահասարակ հարցերում ժողովրդի ուղեղն այնքան կարող են խճճել, որ  այն քարկապ կընկնի: Բացառություն չէ եւ քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Թվում է, թե ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան նույնքան պարզ բան է, ինչքան երկու անգամ երկուսը, բայց արի ու տես, որ պարոն Բադալյանը տալիս է այնպիսի բացատրություն, որից հետո էլ չգիտես, թե ով ում բարեկամն է. «Բանակցային գործընթացում Հանրապետական կուսակցությունը դերակատարություն չունի, այստեղ ընթանում է նախագահ- ՀՅԴ բանակցություններ, իսկ ՀՀԿ-ն էլ երրորդ կողմ է դարձել: Այնպես որ սա ոչ թե երկկողմ, այլ քառակողմ բանակցություններ են: Նույն իրավիճակն էլ ՀՅԴ-ում է, որտեղ կա կոնկրետ պայքար տեղերի համար»: Օրինակ, այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ն գլխավորած Սերժ Սարգսյանը միաժամանակ երրորդ կողմ է, չէ՞ որ դա նույնն է, որ գլուխը մարմնի համեմատ համարես առանձին ինչ-որ կատեգորիա, որը մարմնին մղում է երրորդ պլան:
Բայց մեր քաղտեխնոլոգները դեռ փառք են ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ համեմատ: Այդ երկրի խորհրդարանը որոշել էր օրենքներն այսուհետեւ տպել ոչ թե մագաղաթի, այլ` հատուկ, մինչեւ 500 տարի պահպանվող թղթի վրա: Բայց արի ու տես, որ բրիտանական կառավարությունը չի ուզում համակերպվել դրա հետ, ու լրացուցիչ ֆինանսավորում է փնտրում, որպեսզի մագաղաթը շարունակի մնալ օրենքների կրիչ: Կառավարության քարտուղարության պետնախարար Մեթ Հենքոքը լրատվամիջոցներին հայտարարել է, որ հազարամյակների այս ավանդույթը հարկավոր է պահպանել: «Մշտապես փոփոխվող ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է պահպանել մեր ավանդույթները»,- ասել է նա: Դե ինչ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, այդ թվում եւ պահպանողականությունը: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր Հայաստանի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի հետ, եթե հանկարծ մերոնք որոշեին բրիտանացիներից օրինակ վերցնել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ