Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ձեր իրավունքները

ԿՈԼԽՈԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԵՂ Է

- Ես դեռեւս 1989 թվականից, ներքին առուվաճառքի միջոցով` վավերացված թաղային կոմիտեի կնիքով, հարեւանների ստորագրությամբ գնել եմ 1300քմ հողատարածք, որի վրա ինքնակամ կառուցված էր երկու սենյակ եւ կոմունալ հարմարություններ: Ումից որ գնել եմ այդ հողամասն ու տունը, նրան այն փոխանցվել էր Ներքին Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ժողովի որոշմամբ, որպես` տնամերձ: Դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի ինքնակամ շինությունն օրինականացվի, սակայն քաղաքապետարանից մերժում եմ ստացել, որ ժամանակին Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշմամբ նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը:

 

 

Քաղաքապետարանը, կարծում եմ, պետք է ղեկավարվեր 29.01.1999 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, համաձայն որի. տնամերձ հողամասերն անհատույց կարգով թողնվում են այն հատկացված անձանց` որպես սեփականություն, ուստի` անգամ որոշման մեջ, եթե բացակայել է հողամասի տեղանքը կամ այլ պարամետրեր, պետք է հիմք ընդունվեր կոլտնտեսության որոշումը` բխող բոլոր իրավական հետեւանքներով:

 

ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԴԵՌ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԷ
- Ամուսնուցս դատական կարգով բաժանվել եմ: Դատարանի վճռով ինձ է հատկացվել 17.5քմ եւ 12քմ մակերեսով սենյակները` օգտագործման իրավունքով: Շուրջ 15 տարի ապրում եմ այդ սենյակներում: Դիմել եմ դատարան, որպեսզի այդ սենյակների նկատմամբ ճանաչվի իմ սեփականության իրավունքը: Նախկին ամուսինս հակընդդեմ հայցով դիմեց, որպեսզի ինձ վտարեն այդ սենյակներից: Ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց իմ սեփականության իրավունքն այդ սենյակների նկատմամբ, ամուսնուս ներկայացրած վտարման պահանջը մերժեց, սակայն վերաքննիչ դատարանը բեկանեց այդ վճիռը եւ փոփոխեց, իմ հայցը մերժեց, ամուսնուս ներկայացրած վտարման պահանջը բավարարեց:
Կիմա-Կարծում եմ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշումը եղել է իրավաչափ, քանի որ ինչպես Դուք եք նշում, այն Ձեզ տրվել է օգտագործման իրավունքով: Իսկ օրենքի ուժով, որպեսզի հետագայում այն Ձեզ տրվի ձեռքբերման վաղեմության ուժով որպես սեփականություն, պարտադիր պայման է դիտվում տվյալ անշարժ գույքի տիրապետման փաստը, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետում է որպես սեփականություն: Մինչդեռ տվյալ գույքի նկատմամբ օրինական ուժ ստացած դատական ակտով ճանաչված է ընդամենը Ձեր օգտագործման իրավունքը տվյալ գույքի նկատմամբ:
Ամփոփեմ. տիկին Կիմայի կողմից տվյալ գույքի տիրապետումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի իմաստով ¥ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի սեփականության ճանաչում¤ չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ քաղաքացին ձեռք է բերել տվյալ գույքի օգտագործման իրավունքը: Թեպետ՝ որպես սեփական գույք տիրապետելու ցանկությունը, միգուցե, մեծ է եղել, սակայն բացակայում են իրավական հիմքերը ենթադրելու, որ նա այդ գույքն իր օգտագործմանն անցնելու պահից տիրապետել է որպես սեփականը: Կարծում եմ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ուղղել է ստորադաս դատարանի թույլ տված նյութական իրավունքի խախտումը եւ կայացրել է իրավաչափ եւ հեղինակավոր դատական ակտ:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով