Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ


«Իրավունք» թերթն օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրն էր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը թերթի խմբագրակազմի հետ ցերեկույթ-հանդիպման ընթացքում ծանոթացավ Իսահակյանի անվան գրադարանի անցյալին ու ընթերցողի համար գերժամանակակից, հարմարավետ պայմաններով ներկային:

 

 

«ՄԵԶ ՊԵՏՔ Է ԿՐԹՎԱԾ,
ԿԱՐԴԱՑԱԾ ՈՒ ԳՐԱԳԵՏ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ»
Ողջույնի խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց. «Իսկապես, հետեւելով գրադարանի նախորդ տարվա աշխատանքին, միայն կարելի է ողջունել եւ շնորհակալություն հայտնել: Ցավոք, այսօրվա տենդենցները մտահոգիչ են, մարդիկ կտրվում են գրքից, ընդհանրապես ընթերցելուց: Կարծում եմ` այսօր ձեր աշխատանքը շատ կարեւոր է, մեզ պետք է կրթված, կարդացած ու գրագետ հասարակություն: Դուք փորձում եք պահպանել ընթերցողին, նրան կապել ձեր գրադարանի, գրքի, մշակույթի եւ ընդհանրապես արվեստի հետ»:
Իսահակյանի անվան գրադարանի համար սովորական բան է ամեն օր հյուրեր ունենալը, սակայն այս անգամ հանդիպման առիթը թերթի լավագույն ավանդույթն էր: «Իրավունքի» խմբագրակազմը յուրաքանչյուր տարվա ընթացքում ուշի ուշով հետեւելով իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած ներկայացուցիչներին` ընտրում է տարվա մշակույթի լավագույն եւ վատագույն գործիչներին: Ըստ այդ ընտրության` գրադարանային ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ համարված ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան գրադարանը ստացավ «Իրավունքի» կողմից սահմանված պատվոգիր` տարվա ընթացքում անտիկ գրական միջոցառումներ անցկացնելու, ընթերցողներին արդի գրողների հետ մերձեցնելու համար: Ինչպես նաեւ Իսահակյանական եռատոնի` Ավետիք Իսահակյանի ծննդյան 140, Ավ. Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 80 եւ գրադարանը վարպետի անունով կոչելու 60-ամյակների կապակցությամբ:
«ՀՐԱՇԱԼԻ ԷՐ «ԻՐԱՎՈՒՆՔԻ»
ԱՇԽԱՏԱԿՑԻ ԶԱՆԳԸ»
Գրադարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ստանալով պատվոգիրը` ասաց. «Ինձ համար տարվա սկզբին շատ հրաշալի էր «Իրավունք» թերթի աշխատակցի զանգը, երբ հայտարարեց, որ թերթի ուսումնասիրությունների արդյունքում մեր գրադարանը ճանաչվել է հանրապետության լավագույն գրադարանը: Մեր գրադարանի համար սովորական բան է հյուրեր ընդունելն ու նրանց մեր բարեկամը դարձնելը, որպեսզի համատեղ ուժերով ու ծրագրերով էլ ավելի զարգացնենք մեր հասարակությունը, ձեւավորենք ընթերցանության մշակույթ: Թերթը դա անում է ամենօրյա պարբերականությամբ, իսկ գրադարանը` ամեն օր, ամեն ժամ, իր` դեռեւս աննկատելի աշխատանքով, որովհետեւ գրադարանի կատարած աշխատանքի արդյունքը երեւալու է վաղը, երբ ունենանք զարգացած, կիրթ հասարակություն, որը հրաշաի գիտակցում է իր իրավունքներն ու պարտականությունները»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ