Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Սպորտ
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 17:24

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ՝ ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Այս օրերին ձմեռային մարզաձեւերը շարունակում են մնալ ակտիվ շրջափուլում: Մարզասերների հիմնական ուշադրությունն ուղղված է դեպի Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքը, որտեղ օրեր առաջ մեկնարկել են ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերը: Լիլեհամերը երկրորդ անգամն է օլիմպիական քաղաքի կարգավիճակում. առաջին անգամ այստեղ անցկացվել են 15-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը՝ 1994 թվականին:

 

 

 

Ինչ վերաբերում է այս խաղերին, ապա մրցահարթակում հայ մարզիկներից ընդամենը երկուսն են՝ դահուկորդ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ եւ գեղասահորդ ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ: Հայ մարզիկներն արդեն հասցրել են մտնել մրցակցության մեջ. Միքայել Միքայելյանը դահուկավազքի 1500 մ ազատ ոճով մրցաձեւում 50 մարզիկների պայքարում զբաղեցրեց 27-րդ տեղն ու հաղթահարեց որակավորման արգելքը՝ իրավունք ստանալով մասնակցել կիսաեզրափակչին: Այս փուլում էլ մեր մարզիկն իր տասնյակում ցույց տվեց 3 րոպե 14,65 վայրկյան արդյունք ու զբաղեցրեց 9-րդ տեղը: Իսկ ընդհանուր առմամբ, կիսաեզրափակիչ անցած 30 մարզիկների մեջ այդ արդյունքը 24-րդն էր: Հավելենք, որ Միքայել Միքայելյանը դեռ մրցակցության մեջ է մտնելու երկու մրցաձեւում` փետրվարի 16-ին ու 18-ին:
Ինչ վերաբերում է Անաստասիա Գալուստյանին, ով փետրվարի 14-ին մտավ պայքարի մեջ, ապա հայ գեղասահորդուհու ելույթն արժանի է միայն գովասանքի: 16-ամյա մարզուհին կարճ ծրագրի կատարման համար ստացավ 55,89 գնահատականն ու զբաղեցրեց 7-րդ տեղը: Պետք է ուշադրություն դարձնել լավագույն եռյակում տեղ գտած մարզուհիներին. առաջատարը ճապոնուհի Յունա Շիրաիվան է` 60,87 միավորով, երկրորդ տեղում Ղազախստանի ներկայացուցիչ Էլիզաբետ Տուրսինբաեւան է` 59,11, երրորդում` Լատվիան ներկայացնող Դարիա Նիկիտինան` 58,81: Պետք է հաշվի առնել, որ լավագույն եռյակում իսկապես ուժեղագույներնն են, եւ այս պայքարում 7-րդ հորիզոնականը վատ ցուցանիշ չէ: Չնայած՝ հաշվի առնելով, որ Անաստասիան գեղասահքի ռուսական դպրոցի սան է, կարելի էր ավելիին էլ սպասել:
Ինչեւէ՝ Գալուստյանը պայքարի մեջ կմտնի նաեւ այսօր՝ ազատ ծրագրի կատարումների ժամանակ:
Հավելենք նաեւ, որ պատանեկան խաղերին մասնակցում է 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից, որոնք կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ