Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:52

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՆՅԱՐԴԱՆՈ՞ՒՄ» Է

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են` ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը:

 

 

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռոբերտ Սեդրակիչը մտավախություն ունի, որ Գեորգի Կուտոյանի ղեկավարությամբ ԱԱԾ-ն առաջին հերթին նշանառության տակ կառնի հենց բյուրոկրատիայում առկա քոչարյանական կադրերին, որ նոր պահանջներին չհամապատասխանելու ցուցանիշով նույնպես առաջին հերթին չինովնիկությունը կմաքրվի քոչարյանականներից: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելուն, ապա մեր աղբյուրների վկայությամբ` ՀՀ երկրորդ նախագահի մոտ ծրագրեր կային 2017-ի ընտրությունների նախօրեին պայմանավորվածության գալ դաշնակների հետ, եւ անգամ այդ ուղղությամբ որոշակի խորհրդակցություններ են անցկացվել, մասնավորապես, այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ-ի նույն թեւի ներկայացուցիչները: Այժմ այդ կոալիցիայի ստեղծումը փաստորեն խաչ է քաշում Քոչարյանի այդ ծրագրերի վրա, եւ քաղաքական առումով նրա հույսը մնում են միայն ԲՀԿ-ում առկա օսկանյանական կադրերը: Դա անգամ կարող է իմաստազրկել օսկանյանական կուսակցության ստեղծումը որպես այդպիսին: Իսկ պետական բյուրոկրատիայում սեփական աջակիցներից զրկվելու հեռանկարը Ռոբերտ Սեդրակիչին զրկում է նաեւ իր սիրելի ստվերային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունից:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ