Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Իրավունքն» արդեն գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած եւ ընտրություններում ամենաքիչ ձայն հավաքած «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը վարում է արծաթագույն «պռադո», 09OL169 համարներով, որի արժեքն է մոտ 50 հազար դոլար:Այնուհետ գլամուրային տեսքով նախագահի նախկին թեկնածուն մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր. «2007-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»: Իսկ թե ինչ միջոցներով եւ ինչ աշխատանքի շնորհիվ` նա չի մանրամասնել եւ միայն ասել է, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ հավելել, որ եկամուտների չափը բավարարում է նման ճոխ մեքենա գնելու համար:

 

 

Սակայն պարզվում է, որ Ղուկասյանի միակ հարստությունն այսքանով չի սահմանափակվում, եւ կենացները գնալով քաղցրանում են: Մեր տեղեկություններով` վերջինս բացի 50 հազար դոլարանոց մեքենայից, ունի ճոխ առանձնատուն Բաղրամյան պողոտայի վրա` Գրողների միության հարեւանությամբ, որտեղ էլ հանգստանում է իր, այսպես ասած, ոչ մի բան չասող ելույթներից հետո: Ավելին, Ղուկասյանը ունի նաեւ երկու ռադիոկայան, իսկ որ ամենակարեւորն է, նրա կինը` Անահիտ Թարխանյանը, ով հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, իր ճարտարապետական ֆիրմայով ստացած է եղել ՀՀ Ազգային ժողովի դահլիճի 2012 թվականի վերանորոգման պատվերը: Այս ամենն իհարկե չի կարող պատահական լինել: Իշխանություններից պատվեր ընդունած եւ մարսած քաղաքական գործիչը փորձում է դիմակի տակ թաքնված ընդդիմություն խաղալ: Ժողովրդի դարդերի ու ցավերի մասին մտածող Անդրեաս Ղուկասյանին իրականում կարելի է համարել երկրի հարուստ մարդկանցից մեկը, եւ կարծում ենք, նրա «գեղեցիկ» ելույթների համար չէ իշխանությունը նրան ապահովել երկու ռադիոկայանով եւ պետական կառույցի վերանորոգման պատվերով: Հետեւությունները թողնում ենք ընթերցողին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ