Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:57

 

ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ եթե որեւէ բանի չհակառակվի, երեւի թե կպայթի: Զարմանալիորեն, նա որոշել է Գեորգի Կուտոյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում հռչակել ապօրինի եւ հիմիկվանից պայքարել այդ նշանակման դեմ: Ինչեւէ, օրինականի եւ ապօրինիի հարցում երեւի թե արժե, որ տիկին Զարուհին մոտենա հայելուն: Չէ՞ որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկման ժամանակ պարզվեց, որ նրա իրավաբանի դիպլոմը պետական նմուշի դիպլոմ չէ, նա ավարտել է «ՄՅՈՒԴ» անունով ինչ-որ «կոոպերատիվ» բուհ, ու, խոշոր հաշվով, պետք է գոհ լինի, եթե ապօրինի չճանաչվի նրան տրված փաստաբանական լիցենզիան: Բայց... Զարուհին մնում է Զարուհի, եթե ասել է, որ մածունը սեւ է, ուրեմն սեւ է:

 

 

Իրենց զարմանալի են պահում եւ «Նոր Հայաստանի» «փրկչիստները»: Կալանքի տակ գտնվող ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցով էլ միջազգային կառույց չմնաց, որի դուռը չծեծեն, ու որոշ կառույցներ նույնիսկ հասցրել են արձագանքել: Հիմա էլ նրանք զարմանալիորեն որոշեցին բողոքի ակցիա անցկացնել ԵՄ գրասենյակի մոտ ու, ոչ ավել, ոչ պակաս, առաջարկել Եվրամիությանը, որ եթե Գեւորգ Սաֆարյանն ազատ չարձակվի, ապա եվրոպացիք Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեն: Լավ, ինչպես դրանից հետո ձեզ կոչել, տղաներ եւ աղջիկներ: Զարմանալի է, այդ ինչպե՞ս եղավ, որ հանրահավաքներին գոռում եք, թե հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք, իսկ հիմա եվրոպացիներից մուրում եք, այն էլ ինչ` սեփական (արդյո՞ք սեփական) երկրին վնաս հասցնելը:
Ի դեպ, «Նոր Հայաստանի» հետ կապակցված սփյուռքյան «Հայկական վերածնունդ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, ուր «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցությունից ուղղակիորեն պահանջում է. «Մի գողացեք մեր անունը»: Դե, ճակատագիրը զարմանալի բան է: ՕԵԿ-ի քաղաքական պատմության ընթացքում  այդ կուսակցությանը ինչ անուն ասես դրել են, ինչ պիտակ ասես կպցրել են, սակայն առաջին անգամ է, որ մեղադրում են գողության մեջ: Այստեղ զարմանալին այն է, որ մինչ այդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը ՕԵԿ-ը, ում ասես հասցրել էր գողության մեղադրանք առաջադրել:
Իսկ մեր երկրի «կանաչները», պարզվում է, կամա թե ակամա դեմ են մեր երկրի էներգետիկ անկախությանը: Հայաստանի Կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ հայտարարել է, որ Հայաստանում ատոմակայան կառուցելու համար համապատասխան տարածք չկա: Ինչ անուն ասես կպցնելով գործող ատոմակայանին` նա պաթոսով բացականչում է.  «Իսկ հիմա որոշում է կայացվել նոր աէկ կառուցել: Ամենակարեւոր խնդիրը տեղանքի ընտրությունն է: Առաջին հերթին` տեղանքի սեյսմիկ ակտիվությունը պետք է նվազագույն լինի, իսկ նոր աէկ-ի տարածքը բարձր սեյսմիկ ակտիվություն ունի` 9.5-10 բալ»: Այստեղ առավել քան զարմանալի է հետեւյալը: Եթե պարոն Սանասարյանն իրեն բնապահպան է համարում, ապա մի՞թե տեղյակ չէ, որ ատոմակայանները շրջակա միջավայրը գրեթե չեն աղտոտում, էկոլոգիապես ամենամաքուր էներգաաղբյուրներից են` ի տարբերություն հսկայական քանակությամբ թունավոր նյութեր արտանետող ջեկ-երի եւ գետերի էկոհամակարգն ավերող հեկ-երի: Ախր, արդարության չափանիշներով առաջնորդվող բնապահպանը, ընդհակառակը, պետք է ողջուներ նոր աէկ կառուցելու մտադրությունը:
Ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ, ով հաճախ է լինում մարտական դիրքերում եւ իրականացնում է դիրքապահներին օգնելու ծրագրեր, ահազանգում է նոր եւ զարմանալի, միանշանակ զազրելի երեւույթի մասին. «Ինչ որ նոր խումբ է հայտնվել, իրավապաշտպանների, ովքեր լուրջ պայքար են սկսել մինչեւ 18 տարեկան քաղաքացիներին ռազմական որեւէ պատրաստվածություն տալու դեմ, ընդհուպ դպրոցներում ռազմագիտության դասերի արգելումը, բոլոր տեսակի ռազմական ուսումնարանների արգելումը եւ այլն: Մանրամասները շուտով կպարզենք` ովքեր են, ում առաջադրանքն են կատարում, ով է դրանց «ներկրել», ով է վճարում դրանց, եւ ամեն ինչ կներկայացնենք ձեզ, հայեր ջան»: Դե ինչ, դրսի պատվիրատուները չկարողանալով ազդել հաստակողության աստիճանի պահպանողական հայերիս վրա` հիմա էլ փորձում են պացիֆիզմի ու զինավախության թույնը տարածել: Զարմանալով հանդերձ, մնում է արտաբերել «յախք» բառը: Ի դեպ, պարոն Զաքարյանը մեզ հաճելի զարմացրեց իր օպերատիվությամբ` հայտնաբերելով եւ հրապարակելով այն կառույցի անունը, որը զբաղվում է նման գործունեությամբ` «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ: Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ