Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԱՂՈ՞ՒՄ Է

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը խորհրդարանում այսօր ավելի քան պարտադիր է, քանի որ թե՛ ՀՀ Ազգային ժողովում, թե ՌԴ Պետդումայում ընթացող քննարկումների ժամանակ այսօր կան հարցեր, որոնց մեկնաբանությունը միայն Կոմկուսը կարող է տալ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ` վկայակոչելով 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման խնդիրը, որը վերջին օրերին լայն արձագանք է գտել Ռուսաստանում.

 

– Պայմանագրի վերաբերյալ եղան շատ տարբեր կարծիքներ, առաջարկություններ, սակայն անհասկանալի պատճառներով չլսվեց Ազգային ժողովի պատգամավորներից որեւէ մեկի ձայնը: Այստեղից հարց է առաջանում` արդյոք առանց կոմունիստական գաղափարախոսության կրողների մասնակցության, Ազգային ժողովը լիարժեք գործունեություն է ծավալում: Ես կասեի` ոչ: Իմ կարծիքով` Ազգային ժողովը կաղում է: Մեզ` կոմունիստներիս համար անհասկանալի է` 70 տարի երկիրը ղեկավարած Կոմունիստական կուսակցությունից մի՞թե չեն մնացել այնքան մարդիկ` նվիրված կուսակցության գաղափարին, որ քվեարկեն մեր օգտին, ու Կոմկուսը հայտնվեր խորհրդարանում: Ու այսօր էլ մեր ձայնը բարձրացնեինք բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են կոմունիստական ժամանակաշրջանին: Չէ որ տարածքների, ազգային հարցերի, միջազգային հարաբերությունների վերաբերյալ եւ կովկասյան պետությունների միջեւ ծագած վեճերի եւ խնդիրների մասին ճիշտ մեկնաբանումը եւ լուսաբանումը Կոմունիստական կուսակցության գերխնդիրն է:

Շուտով խորհրդարանում կկայանա «Ընտրական օրենսգրքի» նոր նախագծի քննարկումը: Գուցե այն կնպաստի՞ ՀԿԿ-ի վերադարձին ԱԺ:

– Պետք է հնարավորություն տրվի արմատական ընդդիմադիր կուսակցություններին` անցնելու Ազգային ժողով: Հուսով ենք, որ կընդունվի այնպիսի օրենք, որը սրբությամբ կիրականացվի իշխանությունների կողմից: Եվ հորդորում եմ բոլոր կուսակցություններին` Ազգային ժողովում ներկայացված եւ չներկայացված, որպեսզի հնարավորության սահմաններում ընդունվի այնպիսի օրենք, որը հնարավորություն կտա արդար ընտրություն կատարելու: Իսկ ես այն կարծիքին եմ, որ իշխանությունները նկատի կունենան նախորդ խորհրդարանական ընտրությունների թերությունները եւ ամեն ինչ կանեն` արդար ընտրություններ անցկացնելու համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ