Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 21
22 23 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՇՐԹՆԵՐԿԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՇՐԹՆԱԲՈՐԲ ԱՌԱՋԱՑՆԵԼ


- Հարգելի բժիշկ, շրթներկը կարո՞ղ է առաջացնել շրթնաբորբ:  Այն վարակի՞չ է: Կարդացել եմ, որ այս հիվանդության ժամանակ արդյունավետ միջոց են մեղրը, մեղրամոմն ու ժոժոբի յուղը: 

 

 

Հարցին պատասխանել է մաշկաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ.

 

 

- Շրթնաբորբ (խեյլիտ)`շրթունքների բորբոքումն է` շրթունքների մաշկի, շրթունքի կարմիր երիզի եւ լորձաթաղանթի: Արտահայտվում է շրթունքների այտուցով, ճաքերով, չորությամբ կամ խոնավությամբ, երբեմն` կեղեւների առաջացմամբ: Խեյլիտների հիմնական տարատեսակներն են.

1. Հասարակ խեյլիտ - զարգանում է բոլոր այն դեպքերում, երբ որեւէ վնասող ազդակի ներգործության հետեւանքով վնասվում եւ բորբոքվում են շրթունքները: Օրինակ` երբ հաճախ լիզում են շրթունքները:

2. Օդերեւութաբանական խեյլիտ կամ ակտինիկ խեյլիտ (վնասող ազդակը` արեւի ճառագայթներն են) – զարգանում է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցությամբ. քամի, բարձր եւ ցածր ջերմաստիճան:

3. Ալերգիկ խեյլիտ – զարգանում է այն դեպքում, երբ շրթունքների վրա ներգործում են ալերգեններ: Որպես ալերգեն կարող է ծառայել ցանկացած նյութ, որը շփվում է շրթունքների հետ` շրթներկ, սննդամթերք եւ այլն:

4. էքսֆոլիատիվ խեյլիտ – ալերգիկ խեյլիտի տարատեսակ է, ախտահարվում է միայն շրթունքների կարմիր երիզը, հաճախ հանդիպում է էնդոկրին կամ այլ համակարգերի հիվանդությունների դեպքում:

5. Գեղձային խեյլիտ – երբ շրթունքի լորձաթաղանթի վրա տեղակայված թքագեղձերը ենթարկվում են գերաճի, ինչի հետեւանքով ավելի շատ թուք է արտադրվում: Արդյունքում` շրթունքները չորանում են. ի հայտ են գալիս ճաքեր:

Գոյություն ունի նաեւ խեյլիտի տարատեսակ` պայմանավորված բերանի խոռոչում առկա Candida ցեղի սնկերով, սակայն այս տարատեսակն իրենից վտանգ չի ներկայացնում, թեպետ համարվում է վարակիչ հիվանդություն: Հնարավոր չէ վարակել եւ վարակվել այս հիվանդությամբ, քանի որ բոլորի բերանի խոռոչում այդ սնկերն առկա են: Բացի այդ, հիվանդության զարգացման համար հարկավոր են նպաստող գործոններ:

Հարգելի նամակագիր, խեյլիտները հիմնականում կրում են քրոնիկ բնույթ: Հիվանդությունից ձերբազատվելու համար, առաջին հերթին պետք է պարզել առաջացման եւ զարգացման պատճառը, ինչպես նաեւ, որ գործոններն են առավել ազդում սրացումների վրա: Իսկ այդ գործում Ձեզ կարող է օգնել միայն բժիշկ-մաշկաբանը: Ուստի` մի՛ փորձեք սեփական ուժերով բուժել այն: Ինչ վերաբերում է հիվանդության կրկնվելուն` ապա, անշուշտ, խեյլիտը կարող է կրկնվել (տղամարդ, որը բաց տարածության մեջ է աշխատում, երիտասարդ կին, որը շատ է սիրում շրթներկ օգտագործել):


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ