Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քաղաքական
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:34

«ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՀԵՏ ՉԵՆ ՏԱ»


Վերջերս ՌԴ Պետդումայի կոմունիստական խմբակցության պատգամավորները դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության ընդգծված հակահայկական պայմանագիրը: Սակայն, այս ամենն անհասկանալի պատճառներով որեւէ արձագանք չունեցավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից, ինչի պատճառը «Իրավունքը» պարզեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Ըստ պատմագիտական հարցերից քաջատեղյակ պատգամավորի` այս նախաձեռնության առթիվ բոլորովին կարիք չկա ոգեւորվելու.


 

–Այս գործընթացը սկսվեց միայն այն ժամանակ, երբ բարդացան հարաբերությունները Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրն ամենախայտառակ պայմանագիրն է, որից տեսեք, թե քանի տարի է անցել, ուրեմն` ինչո՞ւ են հիմա հիշում, սա էլ է անհայտ: Հետեւապես պետք է շատ զգույշ մոտենալ այդ հարցերին եւ նորից կուլ չգնալ ռուսական դիվանագիտական հնարքներին: Մոսկվայի պայմանագիրը դե ֆակտո ռուսների եւ թուրքերի միջեւ է կնքվել` առանց հաշվի առնելու Հայաստանի, հայ ժողովրդի շահերը: Եվ ցանկալի կլինի, որ Ռուսաստանը չեղյալ հայտարարի այդ պայմանագիրը` առանց Հայաստանին ներքաշելու այդ գործընթացի մեջ: Սա իրենց գործն է եւ իրենք կարող են այն չեղյալ հայտարարել կամ ինչ-որ մի ուրիշ դիվանագիտական քայլ կիրառել: Ամեն դեպքում, ռուս-թուրքական հարաբերությունների պատասխանատվությունն ընկնում է ռուսների վրա, եւ իրենք էլ կարող են, ելնելով իրենց երկրի ներքին եւ արտաքին շահերից, ընտրել համապատասխան ճանապարհը:

Այնուամենայնիվ, եթե չեղարկվի վերոնշյալ պայմանագիրը, Հայաստանը կարո՞ղ է դրանից ելնելով` ակնկալիքներ ունենալ Կարսի նահանգն ու Արարատը վերադարձնելու հարցում:

– Խաղաղ պայմաններում` ոչ: Ուրիշ բան է, որ նոր ռուս-թուրքական պատերազմ լինի, ինչն իմ խորին համոզմամբ` չի լինի, եւ սա մեզ համար շատ վտանգավոր կլիներ: Այնպես որ, այսօրվա պայմաններում անհնարին երեւույթ է, որ թուրքերը կամավոր ընդունեն այդ պայմանագրի չեղյալ հայտարարելը եւ հողերը վերադարձնեն: Թուրքերը կամավոր ոչ մի թիզ հող հետ չեն տա, հետեւաբար ավելորդ ոգեւորությունը ընդամենը զգացմունքայնության արտահայտություն է:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ