Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:38

 

ԶԱՐՄԱՆՔ

23 փետրվարի` ԽՍՀՄ-ում ապրածները լավ են հիշում, թե ինչպես էր այդ օրը նշվում` որպես տղամարդկանց տոն, այդ թվում եւ դպրոցական տարիքին: Սակայն այժմ հայտնվել են սովետական անցյալն այն աստիճանի ատող գործիչներ, ովքեր դրանից զարմանալիորեն խրտնում են: Այսպես, քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ հայտարարել է, որ եթե որեւէ մեկն իրեն շնորհավորի, ապա դա կընկալի որպես անձնական վիրավորանք: Ինչեւէ, այնուամենայնիվ, շնորհավորում ենք արական սեռի մեր բոլոր ընթերցողներին, բացառությամբ պարոն Մեհրաբյանի, եւ պետք է մատնանշենք մի զարմանալի հանգամանք: Այսպես, միանգամայն սովետական մարտի 8-ի պաշտոնականացումից հետո ունեցանք կանանց միամսյակ` Մարտի 8-ից ապրիլի 7: Բայց, գրողը տանի, ինչու չունենանք նաեւ տղամարդկանց միամսյակ` հունվարի 28-ից մինչեւ փետրվարի 23:

 

 

Այն, որ յուրաքանչյուրը ուրիշներին վերագրում է սեփական հատկությունները, ոչ միայն հոգեբանական եւ բժշկական, այլեւ քաղաքական փաստ է: Այսպես, ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ հայտարարել է. «Ո՞վ է տեսել, որ որեւէ կուսակցություն ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիայի մեջ մտնի իշխող կուսակցության հետ... Ուրեմն ինչո՞ւ է Դաշնակցությունը ընտրել այդ ճանապարհը. որովհետեւ 2012 թվականի ընտրություններից եւ 2015 թվականի հանրաքվեից հետո Դաշնակցությունը հասկացել է, որ որեւէ հույս չունի ապավինելու ժողովրդի համակրանքին, ուստի` իր վերընտրման միակ ճանապարհը տեսնում է ձեր ստեղծած ընտրակեղծարար համակարգին միանալու մեջ»: Լավ, ինչ ասես սրան, եթե ՀԱԿ-ի հայ-հայը գնացել է վայ-վայն է մնացել, ապա պարոն Զուրաբյանին ինչո՞ւ է թվում, որ դաշնակներն էլ նույն վիճակում են:
Իսկ Եվրոպայի հայերի ֆորումի նախագահ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ էլ, զարմանալիորեն, նույն կոալիցիայի քննադատության հողի վրա միացել է հայոց խոշորագույն կուսակցությանը` ԵԵՉ-ին («Երկիրը երկիր չէ»). «Ոչ մի ներդրող ոտք չի դնի Հայաստան, որովհետեւ նրանք գիտեն` այսօր իշխանություններին փող է պետք` նոր կոալիցիա է կազմակերպվել: ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ դարձել է միայն ու միայն փողի պակասի տակ ճգնելու հետեւանքով, նրանք ծախվեցին կամ դիմեցին այդ ստորագույն քայլին` դավաճանեցին ընդդիմությանը, ժողովրդին ու ողջ սփյուռքահայությանը միայն այն պատճառով, որ փողը շատ խիստ նվազել է»: Խեղճ ՀՅԴ, ինչում ասես այդ կուսակցությանը մեղադրել են, սակայն առաջին անգամ ենք լսում, որ դաշնակներն իշխանության համար կարող են դիտարկվել` որպես փող բերելու աղբյուր: Ախր, բերող լինեին, իրենց համար կբերեին:
Հետաքրքիր բաներ են տեղի ունենում մեր ժողընտրյալների շրջանում ԱԺ Էթիկայի հանձնաժողովում կոնկրետ ուրիշի փոխարեն քվեարկելու վրա բռնված պատգամավորների պարագայում: Ոմանք հանգիստ են վերաբերվում եւ տալիս հավասարակշիռ պատասխաններ, ոմանք շատ հանգիստ` օրինակ, Առաքել Մովսիսյանն ասում է. «Ոնց ուզեմ ըտենց էլ կանեմ»: Դե Շմայսը Շմայս չէր լինի, եթե այդպես չասեր, սակայն նրա կատարյալ հակապատկերն է ԲՀԿ-ական ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Լրագրողների հարցումներին ի պատասխան` բավականին զարմանալի արձագանք է հնչում Բազմասեր Մանաֆաստովիչից. «Լուրջ գործով զբաղվեք, հիմա ամեն օր պիտի հարցնեք` ի՞նչ եմ անելու»: Դե ինչ, այդ դրվագով պարոն Առաքելյանը զարմանալիորեն չի արդարացնում իր անունը` Բազմասեր, քանզի ակնհայտորեն չի սիրում այդ թեման:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ