Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանդիպում
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:43

ԱՌԱՋԻԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


Հայաստանյան սոցիալական խնդիրների մասին մշտապես աղաղակող «Օրինաց երկիր» կուսակցությունը, պարզվում է, ֆինանսական միջոցներից ամենեւին էլ չի նեղվում: Ավելին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մի ճոխ համագումար արեց` ազդարարելով ՕԵԿ-ի անժամանակ մահվան եւ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադրման մասին: Ի դեպ, վերացավ ոչ միայն ՕԵԿ-ը, այլեւ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախկին գաղափարները: ՆԱՏՕ-ի նկատմամբ մշտապես դրական վերաբերմունք տածող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից անգլիական շպիոնի պիտակ ստացած նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը հիմա էլ ռուսասիրությամբ է փորձում աչքի ընկնել: Ավելին` պատրաստ է անգամ ռուս-թուրքական լարված հարաբերությունների մեջ նետվել ու կրծքով պաշտպանել Ռուսաստանին: Այս, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընթացի եւ ՄԻՊ թեկնածուի ընտրության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:


«ԴԵՌԵՎՍ ՈՐԵՎԷ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ»


Պարոն Մելիքյան, Արթուր Բաղդասարյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում բոլորովին այլ մոտեցումներ ուներ, մինչդեռ իր նոր կուսակցության համագումարի ժամանակ փորձեց ընդգծված ռուսամետությամբ հանդես գալ: Ի՞նչ միտում եք տեսնում այստեղ:

– Կարծում եմ, որ այն գաղափարները, որ հնչեցին համագումարում, դրանից դեռեւս որեւէ հետեւություն չի կարելի անել` տվյալ քաղաքական ուժի ուղղորդվածության մասին:

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ն կազմալուծելով ու ՀԱԿԿ դարձնելով` ասաց, որ այն աղանդավորական կառույցի էր վերածվել, հիմա էլ ՕԵԿ-ն է անունը փոխում: Ըստ Ձեզ` դրանով քաղաքական ուժերի էությունն ու բովանդակությունը փոխվո՞ւմ է:

– Ըստ իս` առաջիկա գործողությունները ցույց կտան այն նպատակները ու դրան հասնելու ճանապարհները, որ փորձում է իր առջեւ դնել այդ քաղաքական նոր ուժը:

Ամեն դեպքում, «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին մրցակից տեսնո՞ւմ եք:

– Որպես մրցակից` ցանկացած քաղաքական ուժի տեսնում եմ, ովքեր ցանկանում են մասնակցել համապետական ընտրություններին եւ ժողովրդին ներկայացնել իրենց ծրագրային հիմնադրույթները` փորձելով մեր երկրի, մեր ժողովրդի համար ինչ-որ բան անել: Որեւէ մեկին չեմ թերագնահատում եւ բոլորին վերաբերվում եմ հավասարաչափ:


ՄԻՊ-Ի ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԸ ՃԻՇՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ


Անդրադառնանք նաեւ երեկվանից խորհրդարանում սկսված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցին. ընդդիմախոսների հիմնական մտավախությունն այն է, որ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը նույն գործելաոճը կունենա, ինչպիսին նախորդ օմբուդսմենների ժամանակ էր...

– Ընդդիմախոսներն իրենց կարծիքները հայտնելով` այնքան էլ ճիշտ վերլուծություն չեն կատարում այն առումով, որ, կարծես թե, նույն ճակատագիրն է սպասվում, նույն աշխատաոճն է լինելու: Ո՛չ, չեմ կարծում: Արման Թաթոյանն այն թեկնածուն է, ով կարող է շատ լավ աշխատել եւ իր գործունեությունն օրենքի շրջանակներում ամբողջությամբ իրականացնել: Ու արդյունքում բավարարել ողջ հանրության, քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ հանրային սեկտորը ներկայացնող քաղաքացիական հասարակության պահանջները:

 

ՀՀԿ-ՀՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԱՅՍ ՇԱԲԱԹ

 

Իսկ ի՞նչ կասեք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընթացի մասին, երբ կլինեն վերջնական արդյունքներ:

– Այս շաբաթ կստորագրվի եւ կհրապարակվի Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության միջեւ համագործակցության համաձայնագրի տեքստը:

Ի դեպ, Շիրակի մարզում խմորումներ են առաջ գալիս, շատերն ընդվզում են ու չեն ուզում հրաժեշտ տալ ներկայիս մարզպետին` Ֆելիքս Ցոլակյանին ու այդ աթոռը զիջել դաշնակներին: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:

– Ֆելիքս Ցոլակյանին անձամբ եմ ճանաչում ու հարգանքով եմ վերաբերվում նրա անձին: Իր գործունեության բոլոր բնագավառներում նա եղել է պրոֆեսիոնալ պաշտոնյա եւ իր աշխատանքով, կարծում եմ, հնարավորություն է տվել շատ շատերին, որ իր մասին մտածեն բացարձակապես միայն դրականորեն: Այնպես որ, համոզված եմ, որ Ֆելիքս Ցոլակյանը, լինելով պետական մտածողության տեր անձնավորություն, իր համար առաջնային կարող է լինել քաղաքական որոշումը:

Արդյո՞ք ՀՅԴ-ն համաձայնեցրել է ՀՀԿ-ի հետ, թե ովքեր են ստանձնելու համապատասխան պաշտոնները:

– Կարծում եմ, որ նման քննարկումներ դեռեւս առաջիկայում պետք է լինեն:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ