Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Տնտեսություն
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:53

 

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

(«Երեւան Ջուր» ՓԲԸ գործունեությունը 2016թ. հունվար)

Հաշվետու ամսին «Երեւան Ջուր» ՓԲԸ համակարգում` ցրտերի հետ կապված վթարներ ու, առավել եւս, արտակարգ պատահարներ չեն գրանցվել: Գրեթե չեն գրանցվել ահազանգեր` բազմաբնակարան շենքերից ու անհատական տնատիրություններից: Ասել է թե` ջրամատակարարումն իրականացվել է կայուն ռեժիմով: Ինչ վերաբերում է շինարարական եռուզեռին, ապա ինչպես եւ պետք էր սպասել, այս առումով հունվարն աշխուժությամբ աչքի չընկավ: Եղանակային առանձնահատկություններից ելնելով` ժամանակավորապես դադարեցվել է մի քանի շինարարական աշխատանք:

 

 

Դրանք կվերսկսվեն գարնանը: Ձմռանը ընդհանրապես ընկերությունում հիմնական ուշադրությունը դարձվում է գործունեության արդյունքների ամփոփմանը, նոր ծրագրերին, նախագծերին ու գարնան նախապատրաստական աշխատանքներին: Սակայն դա չի նշանակում, որ կյանքն այստեղ ընդհանրապես կանգ է առել:Մասնավորապես, շարունակվել են ընթացիկ եւ անհետաձգելի աշխատանքները` մայրուղային ջրատարների վրա: Օրինակ` Գառնի-Երեւան ջրատարի վրա հայտնաբերվել է երկու վթար: Վերացվել է մեկը` վայրկյանում 3 լիտր ջրի տնտեսումով: Տեղանքի անանցանելիության պատճառով, երկրորդ վթարը կվերացվի ավելի ուշ: Կարգավորվել է Արզականի ջրաղբյուրից հարակից համայնքներին տրվող ջրաքանակը: Ցրտերի պատճառով շատ բաժանորդներ, առավելապես անհատական տնատիրություններով կառուցապատված տարածքներում, այդ թվում գյուղերում, սովորության համաձայն` ծորակները բաց են պահել, ինչի հետեւանքով նախորդ ամսվա համեմատ ավելացել է ջրի պահանջարկը: Այն բավարարելու համար «Երեւան Ջուրը» Գյումուշի պոմպակայանում վերագործարկեց եւս մեկ պոմպ` այդ կերպ ավելացնելով Երեւանին տրվող ջրաքանակը վայրկյանում 100 լիտրով:
Ինչ վերաբերում է ներքաղաքային բաշխիչ ցանցին, ապա այստեղ հիմնականում զբաղվել են ջրագծերի ու կոյուղագծերի վթարները վերացնելով: Ինչպես նաեւ լուծվել է մեկ հրատապ խնդիր: Այսպես, 1970-ական թվականներին կառուցված Բաշինջաղյան 6 շենքի կոյուղագիծը նստվածքների պատճառով խցանվել էր, ինչի պատճառով էլ անհնար էր դարձել դրա շահագործումն ու առաջացող վթարների վերացումը: Դրանով պայմանավորված, այստեղ կառուցվեց նոր կոյուղագիծ` պոլիէթիլենային ակոսավոր խողովակներով:
Ընդհանուր առմամբ, հունվարին համակարգում գրանցվել է 464 ջրագծի վթար, 2051 կոյուղու վթար եւ 191 վթար` պոմպակայաններում, որոնք վերացվել են նախատեսված ժամկետներում: Այս ամենի շնորհիվ, անցած ամիս Երեւանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 79.2%-ը, 17-23,5 ժամ` 20.8%-ը: Համակարգում նաեւ ապահովվել է ջրամատակարարման գոհացուցիչ միջին տեւողություն: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա «Երեւան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1366 փորձանմուշների ստուգումը ցույց է տվել գործող նորմատիվներից մեկ շեղում, որն էլ ընկերության համապատասխան ծառայության կողմից անմիջապես վերացվել է:
Շարունակվել է առաջընթացը թե՛ ջրի, եւ թե՛ էլեկտրաէներգիայի տնտեսման ուղղությամբ, որն ընկերության գործունեության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Չնայած դրան` հաջողվել է հասնել ջրի վաճառքի ծավալի ավելացմանն ինչպես նախորդ դեկտեմբերի, այնպես էլ 2015թ. հունվարի նկատմամբ: Ավելացել է նաեւ բաժանորդների քանակն ու միջին ամսական ծախսը: Դա առաջին հերթին արդյունք է` ապօրինությունների հայտնաբերման ու օրինականացման նպատակով տարվող շարունակական աշխատանքի: Մասնավորապես, այս ընթացքում կազմվել է ջրամատակարարման կանոնների խախտման 372 ակտ, որից 52-ը վերաբերում է ապօրինի ջրօգտագործմանն ու «ձախ» ջրագծերին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջեւ» կարգախոսով` «Երեւան Ջուր» ընկերությունը ստորեւ ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը` 2016թ. հունվարին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2015թ. հունվարի նկատմամբ (2009թ. տվյալները համեմատության համար են):
«Երեւան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն