Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»


Ընդամենը օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներիս վստահեցնում էր, որ միայն ծայրահեղ դեպքում է երեւանյան հին շենք քանդվելու, ու ինքն անձամբ դեմ է այդպիսի շենքերի քանդմանը: Ավելին` ըստ նախարարի. «Անընդհատ լրատվության մեջ տեսնում եմ ինչ-որ կարծիքներ, թե Պատկերասրահն են քանդում կամ մեկ ուրիշ շենք, հասեք-փրկեք, չկա նման բան: Երբեւիցե չի եղել որեւիցե կառավարության կամ քաղաքապետարանի օրակարգում այդպիսի խնդիր»: Բայց, արի ու տես, որ օրակարգից դուրս շարունակվում են քանդվել երեւանյան հին շենքերը, եւ հիմա էլ հերթը հասել է Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային մասին:

 

Շինարարները սպասում են հարմար պահի շենքը հատվածաբար ապամոնտաժելու համար` խոստանալով, որ այն ավելի ուշ վերականգնելու են: Իսկ ակտիվիստներն ու մտահոգ քաղաքացիները հերթապահություն են սահմանել` թույլ չտալով, որպեսզի վերացվի եւս մի երեւանյան հին շենք: Նրանց թվում է նաեւ «Հանուն օրենքի» հասարակական շարժումը, որի համակարգող խմբի անդամ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշեց հետեւյալը. «Մենք թույլ չենք տալու, որ քանդվեն մեր քաղաքի արժեքները, ու տեր ենք կանգնելու դրանց: Եվ եթե մեզ ցույց չտան համապատասխան քանդման մասին հիմքերը, որոնք կասկածում եմ, որ գոյություն ունեն, ապա բոլոր օրինական ճանապարհներով թույլ չենք տալու որեւիցե քար պակասի գրադարանի շենքի ֆասադից»:
Բայց, այնուամենայնիվ, արդեն որերորդ շենքն է ենթարկվում քանդման, ու Քաղշիննախարարությունը շարունակում է վստահեցնել, որ այն վերականգնվելու է կա՛մ նույն տեղում, կա՛մ ընդգրկվելու է «Հին Երեւան» ծրագրի մեջ, ինչին մեր զրուցակիցը թերահավատորեն է մոտենում. «Անձամբ չեմ տեսնում, որ «Հին Երեւան» ծրագիրը գոնե մոտ ապագայում իրականություն կարող է դառնալ, եթե զարթնում ենք եւ տեսնում, որ մեր քաղաքի մշակույթի մաս դարձած շենքերը ավերակների են վերածվում: Այսօր խոսքը ոչ թե ուղղակի հին շենքերի վերացման, այլ մեր ամբողջ պատմության եւ մշակույթի ոչնչացման մասին է: Եթե այսպես շարունակվի, ապա  վերջնականապես կկորցնենք մեր Երեւանը եւ արդյունքում կստանանք մեզ համար խորթ մի քաղաք: Վստահ եմ, որ նոր սերունդը սա չի հանդուրժելու, ուստի` պետք է պայքարենք մեր մանկության Երեւանի համար»:

Ինչեւէ, հուսանք` այս անգամ պայքարն իր արդյունքը կտա, այլապես ստացվում է` ինչ-որ մեկի սրտով չէ, որպեսզի Ամիրյան 2 հասցեում կրկին գործի գրադարանը, որի վերանորոգման աշխատանքները անհիշելի ժամանակներից սկսել ու առ այսօր չի ավարտվել: Թեպետ ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը երեկ հրապարակել էր շենքի նախագիծը, ըստ որի, նախկին կառույցը պահպանվում է ու վրան էլ` կարկատան արվում մի անհասկանալի շենք:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ