Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 24 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Սպորտ
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 16:40

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կանգ չի առնում նոր հաջողություններ գրանցելու ճանապարհին: Մինչդեռ միայն անցած տարի քչերն էին հավանական համարում հայ ֆուտբոլիստի քիչ թե շատ տեսանելի առաջխաղացումն ու խաղային որակի կտրուկ աճը: Այն էլ, երբ խոսքը Բունդեսլիգայի մասին է, քանի որ Գերմանիայի առաջնությունն ամենաբարդերից մեկն է Եվրոպայում: Սակայն, ո՛չ Բունդեսլիգայի, ո՛չ էլ՝ ուրիշ այլ հանգամանք չխանգարեց Մխիթարյանին՝ իր խոսքն ասել Եվրոպական ֆուտբոլում: Նախ՝ հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբի կազմում պաշտոնական հանդիպումներում կատարած գոլային փոխանցումների քանակով լավագույնն է Եվրոպայում՝ 34 հանդիպումներում իր կատարած 18 գոլային փոխանցումներով: Եվ չմոռանանք, որ կիսապաշտպանի հիմնական ֆունկցիաներից մեկը հենց դա է՝ լավ փոխանցումներ հասցնել հարձակվողներին: Այսինքն` որպես կիսապաշտպան, Մխիթարյանը Եվրոպայում բոլորից առաջ է անցել: Եվ պակաս ուշագրավ չէ, որ նա իր ցուցանիշով շրջանցել է այնպիսի հեղինակությունների, ինչպիսիք են, ասենք, «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի եւ մինչեւ իսկ՝ «Բարսելոնայի» մեծահռչակ կիսապաշտպաններից:

 

 

 

Իսկ ֆրանսիական երկու ակումբներ` Մարսելի «Օլիմպիկը» ու «Լիոնը» հիմա, ամենայն հավանականությամբ, գլուխ են ջարդում, որ ժամանակին սխալ որոշում են կայացրել եւ հրաժարվել են Մխիթարյանին վերցնել թիմ, երբ նա դեռ 16 տարեկան էր: Ֆրանսիական «SoFoot.com»-ը անդրադարձել է տարիներ առաջ տեղի ունեցածին` գրելով. «Իհարկե, այդ ժամանակ ավելի հեշտ էր թիմ վերցնել բրազիլացի ու արգենտինացի պատանի տաղանդների, քան հայի: Մինչդեռ այսօր նրանք գլխիկոր մատներն են կրծոտում»:
Իսկ Մխիթարյանի անունը շարունակում է հայտնվել ամենատարբեր պարբերականների էջերին եւ շապիկներին: Մինչ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տյուխելը Մխիթարյանին անվանում է դորտմունդյան ակումբի մարմնավորողն ու էությունը, Բրիտանական «Squawka» կայքը շտապում է հայտարարել, որ ներկայիս «Բորուսիայի» հաջողության «մեղավորը» հենց Հենրիխ Մխիթարյանն է. «Ընթացիկ մրցաշրջանում, որում «Բորուսիան» ունի Եվրոպայի ամենահզոր հարձակման եռյակներից մեկը, Դորտմունդի ոչ մի ֆուտբոլիստ այդքան պահ չի ստեղծել, որքան Մխիթարյանը: Նա ոչ միայն թիմի անբաժան մասն է, այլեւ հանդիսանում է հաջողության գլխավոր պատճառը...»:
Կար ժամանակ, երբ Մխիթարյանին քննադատում էին ուժեղ մրցակիցների դեմ անվստահ ու վատ խաղի, Եվրագավաթային խաղերում ազդեցիկ դեր չունենալու համար, մինչդեռ հիմա նա հայտնվում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հարցման կենտրոնում՝ որպես տուրի լավագույն ֆուտբոլիստ եւ շատ չնչին միավորներով առաջատարի դիրքը զիջում է «Աուգսբուրգի» խաղացող Ռագներ Կլավանին՝ հայտնվելով երկրորդ տեղում...
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ