Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հարցազրույցներ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 15:06

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. Առանց ՍԻՄ-ի հանդես չեմ եկել ու չեմ գալու. Հայոց Աշխարհ

 

http://armarlur.com/67869-2/

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

Նախընտրական ավանդույթի համաձայն` ներքաղաքական դաշտում սկսված է կոալիցիոն ու դաշինքային եռուզեռը: Նախ, խոսենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին. ընդդիմախոսներն ասում են, չենք հասկանում ներքի՞ն, թե՞ արտաքին հարցերի լուծմանն է այն ուղղված: ՀՀկ-ից հակադարձում են ` ապագային միտված համագործակցություն է, որը չի լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինները:


 

 

-Սա կոալիցիա է, որը ստեղծվում է պետության ընդհանուր կառավարումն իրականացնելու նպատակով: Այսինքն, միտված է թե’ ներքին, թե’ արտաքին խնդիրների լուծմանը: Այս կոալիցիան գալիս է սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու: Իսկ դա այն է, ինչ ասում էինք սահմանադրության նախագծի քննարկման փուլում` մայր օրենքը ենթադրում է քաղաքական ուժերի ավելի լայն ներգրավվածություն երկրի կառավարման մեջ:
Իսկ մեր ընդդիմախոսները սահմանադրության մասին ասում էին, թե Հանրապետականները, երկրի նախագահը սահմանադրություն փոխելով ուզում են մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը: Ինչպես տեսնում ենք, գնում է հակառակ գործընթացը: Այսինքն, քաղաքական ուժերի մասնակցությունը երկրի կառավարման մեջ ավելի է ընդլայնվում: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան դրա ապացույցն է:

-Այն պահից, երբ սկսվեցին կոալիցիայի ստեղծման շուրջ խոսակցությունները, չեն դադարում նաև այս կարգի հարցադրումները. ՀՀԿ-ն չունի՞ երկիր կառավարելու ներուժ, որ ՀՅԴ-ին է հրավիրում այդ բացը լրացնելու: Պարզունակ չե՞ն նման մոտեցումները, այն առումով, որ իրականում առավել խորքային գործընթաց է ծավալվում:

-Իհարկե: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն , ինչպես նաև նրա հետ դաշինք ստեղծած այլ կուսակցությունները, որոնց թվում է նաև ՍԻՄ-ը, չէին կարող կառավարել այն ոլորտները, որոնք այսօր փոխանցվում են Դաշնակցությանը: Ճիշտ նկատեցիք, հարցն ավելի խորքային հարթության մեջ է: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան ուղղված է երկրի կառավարման արդյունավետության ապահովմանը: Ու ամենևին այստեղ խնդիրը նախարարացու գտնելը չէ:

-Եվ այնուհանդերձ, ինչո՞վ է այս կոալիցիան աննախադեպ:

-Աննախադեպ լինելը պայմանավորված է ստեղծված նոր իրավիճակով: Մենք ունենք նոր քաղաքական կառավարման համակարգ, որը ձևավորվում է նոր սահմանադրության ներքո: Նոր գլխավոր օրենքը ամբողջ քաղաքական համակարգն է վերափոխում: Հայաստանը երբեք չի կառավարվել պառլամենտարիզմի նման լայն հնարավորությունների շրջանակներում: Հայտնի է, որ այդ փոփոխության արդյունքում որոշ օրենքների ընդունում ձայների 3/5-րդն են պահանջելու: Ամբողջությամբ վերակառուցվում է կառավարման համակարգը: Ու այս առումով, այո, ստեղծվելիք կոալիցիան նորություն է լինելու:

-Գուցե սա նաև կուրվագծի ապագա խորհրդարանի պատկե՞րը:

-Չէ, ես այդ կարծիքին չեմ: Նոր խորհրդարանի պատկերն այլ կերպ է ձևավորվելու: Մեջբերեմ նախագահի խոսքը, թե ապագա խորհրդարանում ոչ ոքի տեղը երաշխավորված չէ, միայն մեր աշխատանքն ու մեր ընտողների վստահությունը կարող է լինել այդ երաշխիքը: Շատ լավ է, որ նախագահը ուղեցույց տվեց բոլորին` աշխատե’ք, ձեռք բերեք ընտրողների վստահությունը, ցույց տվեք ձեր ծրագրերի արդյունավետությունը, կենսունակությունը: Իսկ հետո ընտրողները կորոշեն` ո՞ւմ վստահել:

Հետևաբար, ոչ թե ստեղծվող կոալիցիան ուրվագծում է ապագա խորհրդարանի պատկերը, այլ ապագա քաղաքական փոխհարաբերությունների, քաղաքական մշակույթի հիմքերն է դնում:

-Ի դեպ, նախագահի այդ միտքը որոշ գործիչների, ուժերի մոտ լարվածություն է առաջացրել. կան անձինք, ովքեր ուղիների փնտրտուքի մեջ են: Ի՞նչ է որոշել Հայկ Բաբուխանյանը. դուք ՀՀԿ ցուցակով ներկայացաք խորհրդարան, բայց նաև ՍԻՄ կուսակցության ղեկավարն եք: 2017-ին ինչպե՞ս հանդես կգա ՍԻՄ-ը, դաշինքո՞վ, թե՞ սահմանադրական նոր փոփոխությունները ձեզ կմղեն ինքնուրույնության:

-Նախ, Հայկ Բաբուխանյանն առանձին, առանց ՍԻՄ-ի հանդես չի եկել ու հանդես չի գա: Թե ի՞նչ կորոշի մեր կուսակցությունը դեռևս շուտ է այդ մասին խոսելը: ՍԻՄ-ում նման քննարկում դեռ չկա, դա կլինի աշնանը, երբ ավելի կմոտենան ընտրական գործընթացները: Կգա ժամանակը` կգտնվի նաև տարբերակը: Ամեն դեպքում մենք այսօր գործում ենք ՀՀԿ-ի հետ համատեղ, որովհետև ունենք գաղափարական, ծրագրային ընդհանրություններ: Աջակցում ենք երկրի նախագահի վարած քաղաքականությանը: Այստեղ կարևորն այն չէ, թե ինչպե՞ս ես հանդես գալիս` դաշինքո՞վ, թե՞ առանձին, կարևորն այն է, թե ինչպե՞ս ես կարողանում քո գաղափարախոսությունը լավագույնս ներկայացնել ու իրացնել իրական կյանքում:

Իսկ այսօր պետք է աշխատել: Պետք է կատարել մեր ծրագրային դրույթները, մեր խմբակցության նախանշած խնդիրները, պատգամավորի պարտականությունները կատարել: Փոփոխվելու է Ընտրական օրենսգիրքը, որին մենք ակտիվորեն կմասնակցենք: Այս ամենից հետո միայն կքննարկենք մյուս հարցերը:

-Փորձում է ատիվանալ նաև ընդդիմադիր հատվածը: Ու դարձյալ կանգնել են հայտնի հարց առաջ` միավորվե՞լ, թե՞ չմիավորվել:

-Կարծում եմ, պետք է միավորվեն միայն այն ուժերը, որոնք ունեն ծրագրային ընդհանրություններ: Իսկ ընդդիմությունն այնքան բազմատեսակ է, բազմաշերտ, որ ընդդիմության միավորում ասվածը արհեստական գաղափար է: Այսօր, նոր սահմանադրության պահանջների համապատասխան, ընդդիմությունը լուրջ անելիք ունի: Պոպուլիստական, բոլշևիկյան լոզունգները` իշխանությանը գցենք, մենք գանք ու հետո կորոշենք անելիքը, խաբեություն են, քաղաքական ավանտյուրիզմ: Ընդդիմությունն այլ գործելաոճ պետք է ընտրի, ու ոչ միայն պետք է ծրագրեր ներկայացնի, այլև ասի, թե օրինակ, ո՞ւմ է տեսնում որպես վարչապետ, ցույց տա այն անձին, ով իրականացնելու է իր հռչակած լոզունգները, ծրագրային դրույթները, եթե ինքը գա իշխանության:

Մենք պետք է մի պարզ բան հասկանանք. լավ է, որ քաղաքական ուժերը` իշխանություն, թե ընդիմություն, միավորվում են ի նպաստ մեր երկրի, միավորվում են ծրագրերը համատեղ իրականացնելու համար, բայց վատ է, երբ նրանց միավորումը լինում է ոչ գաղափարական, այլ ընդդեմ ինչ-որ բանի, նաև խժդժություն, մայդաններ կազմակերպելու կամ նման հակազգային, հակապետական ծրագրեր իրագործելու համար:

-Ժամանակը չէ՞, որ Հայաստանում լինեն երկու, երեք հիմնական գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր ու դրանով ավարտվի մարդ-կուսակցությունների :

-Բնականաբար, կյանքը մեզ մղում է կուսակցությունների խոշորացման: Բայց դա չպետք է լինի արհեստական կամ պարտադրանքով արվող գործընթաց: Մենք ազատ երկիր ենք ու յուրաքանչյուրն ինքն է որոշում` ինչպե՞ս իրեն դրսևորել: Դրա համար կուսակցությունների խոշորացումը որոշումով չի կարող տեղի ունենալ, ասենք` որոշենք ունենալ երե՞ք, թե՞ 13 կուսակցություն:

Տեսեք, ՀՀԿ խմբակցությունն այսօր ոչ միայն հանրապետականներով է ներկայացված խորհրդարանում, այլև վեց կուսակցություններ են միավորվել այդ խմբակցության մեջ: Եվ սա կարծում եմ, շատ լավ ցուցանիշ է:

Սա նաև չի նշանակո՞ւմ` մեծերը կուլ տվեցին փոքրերին:

– ձևակերպման հետ համաձայն չեմ, որովհետև, ինչպես տեսնում եք, մենք շատ լավ համագործակցում ենք: Ավելին, այդ վեց կուսակցություններին տրվել են մեծ հնարավորություններ: Օրինակ, ՍԻՄ-ն իր գաղափարախոսությունը էլ ավելի լավ ներկայացնելու հնարավորություն ունի, մեզ համար այսօր հասանելի է Ազգային ժողովի ամբիոնը: Եվ ոչ մի կուլ տալու, ճնշելու խոսք անգամ չկա: Հակառակը, այս միավորումը վեց կուսակցությունների դրսևորման համար լավ հնարավորություն է:

Մարտին կսկսվեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ քննակումները: Նույնիսկ սահմանադրությունը բոյկոտածներն են պատրաստվում ակտիվ մասնակիցել: Հասկացա՞ն, որ բոյկոտը ոչինչ չի տալիս և առաջին հերթին վնասում է բոյկոտողին, թե՞ ԸՕ-ն ընտրությունների հետ անմիջականորեն կապ ունեցող օրենք է և նրանց կողմից մեծ շռայլություն կլինի չմասնակցելը:

-Գիտեք,Սահմանադրության վրա կատարվող աշխատանքը, իսկապես, ծանր է, այն բացի գիտելիքներից պահանջում է նաև որոշակի վերլուծություն կատարելու անհրաժեշտություն: Այդ աշխատանքը կուսակցությանը չի բերում, այսպես ասած, նյութական կամ շոշափելի դիվիդենտներ: Իսկ Ընտրական օրենսգիրքն այդ առումով ավելի նյութականացված է, որովհետև յուրաքանչյուրը հասկանում է` այդ օրենքով է մասնակցելու ընտրություններին: Հետևաբար, յուրաքանչյուրը փորձում է իր օրենսգիրքը ու բաց չթողնել գործընթացին մասնակցելու առիթը: Գուցե ակտիվությունը հե’նց սրանով էլ պայմանավորված է:

Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ բոյկոտող քաղաքական ուժերը նախ մասնակից դառնային հիմքի` մայր օրենքի ստեղծման աշխատանքներին: Չարեցին, փաստորեն ճանապարհի կեսից են միանում: Սահմանադրության մշակմանը չմասնակցեցին, բայց դրանից բխող օրենքի ստեղծման փուլում պատրաստվում են ակտիվանալ: Չնայած զարմանալու բան չկա, այսպիսին է մեր ընդդիմադիրների տրամաբանությունը:


ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t="",o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "iravunk.com"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t="",o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "iravunk.com"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

 

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t="",o=0;o ){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e