Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԷԼԻ ԴԱՇՆԱԿԻ՞Ց Է ՓՆՏՐՈՒՄ

Եթե խորհրդարանական միջանցքներում շատ պատգամավորներ փնտրում են լրագրողների աչքից հեռու դեպի իրենց աշխատասենյակ տանող ուղին, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ փնտրում է ԲՀԿ-ի հետ հարաբերությունները լավացնելու ճանապարհը: Վերջին օրերին Լ. Զուրաբյանը կարճառոտ փսփսոցներ է սկսել ԲՀԿ-ական որոշ պատգամավորների հետ: Բայց, իհարկե, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ աչքից ու ականջից հեռու: Չէ որ, ոչ վաղ անցյալում նույն Լ. Զուրաբյանը տարբեր դեսպանների մոտ չարախնդում էր, թե ինչ է կատարվել նախորդ փետրվարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչին մի քանի անգամ անդրադարձել են ԲՀԿ-ականներն ու տվել Լ. Զուրաբյանին արժանի պատասխանը: Եվ, իհարկե, այս օրերին, երբ ԲՀԿ-ում ներկուսակցական խնդիրներ են փորձում հրահրել, կրկին հայտնվել է Լ. Զուրաբյանն ու համախոհներ է փնտրում իր նախկին հովանավոր խմբակցությունում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ