Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ «ԿԵՐԵ՞Լ» ԵՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ

Այն, որ «Հայբիզնեսբանկը» հաճախակի աչքի է ընկնում աղմկահարույց պատմություններով, հայտնի բան է: Բայց որ ամեն ինչ այս աստիճանի է...Դատարանում գտնվող քրեական գործով անցնում են «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի  շուրջ հինգ աշխատակիցներ: Մեղադրանքը, անշուշտ, ծանր ստվեր է գցում նաեւ բանկի վրա: Այսպես` գլխավոր հերոսը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Էդիտա Ալիխանյանն է: Նա մեղադրվում է, որ` «Հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ, ի պաշտոնե իրեն վերապահված գործառույթներից ելնելով, հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, օգտվելով բանկի գործառնական վարչության պետ Վահե Հարությունյանի եւ սպասարկման բաժնի պետ Մարինե Սվաջյանի կողմից նույնպես` իրենց կարգադրիչ եւ այլ լիազորությունները ոչ պատշաճ կատարելու,

 

 

դրանք չարաշահելու, այդ թվում` վերջիններիս վերահսկողության բացակայության հանգամանքից ու դրա հետեւանքով ստեղծված բարձիթողի վիճակից, երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով` նախնական համաձայնության գալով ամուսնու` Տիգրան Հովհաննիսյանի հետ, 2012 թվականի հուլիսի 31-ից մինչեւ 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար եւ 83.668.795 ՀՀ դրամ»:
Այս խուճուճ պաշտոնական շարադրանքը, կարճ ասած, նշանակում է` բանկի պատասխանատու անձինք գողացել՛ են ավանդատուների փողերը: «Պատասխանատու անձինք» ասելով` նկատի ունենք, որ Էդիտայի հետ մեկտեղ ամբաստանյալի աթոռին է նաեւ «Հայբիզնեսբանկի» նախագահ Արա Կիրակոսյանը եւ բանկում աշխատող նրա մի շարք «գործընկերները»:
Իհարկե` այս գործերին մենք դեռ պարբերաբար կանդրադառնանք: Բայց այս պահին նկատենք. եթե միանգամից մեղադրյալի աթոռին են հայտնվում մի բանկի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ, ապա այդ բանկի ավանդատուներն իրոք լուրջ մտահոգության առիթ ունեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ