Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2016 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 25 26 27 28
29            
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Քրեական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:05

 

ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 14-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ՀԵՏ

Լոռու մարզի մեր աղբյուրների տեղեկացմամբ` օրերս հետախուզում է հայտարարվել նույն մարզի բնակիչներից մեկի նկատմամբ, ով երեք ամիս շարունակ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջնակի հետ: Վերոհիշյալ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին նաեւ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից` ավելացնելով.

 

 

- Նախնական քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  Լոռու մարզի չափահաս բնակիչը 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 14-ը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ:
Առանց որեւէ իրոնիայի ենք ասում՝ ոստիկանությունը լավ էլ արել է՝ տվյալ անձին գտնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ սկսելով, եւ հուսանք, որ արագորեն կբռնեն: Միայն թե մի բան է անհասկանալի. այդ ինչպե՞ս են պարզել, որ կոնկրետ նոյեմբերի 20-ից մինչեւ հունվարի 14-ն է սեռական հարաբերություն ունեցել անչափահասի հետ: Աղջի՞կն է պատմել, եթե տղայի տեղը չգիտեն: